pages-headerԵրաժշտության տեսության ամբիոն
Welcome

Ռուզաննա Ստեփանյան

Ամբիոնի վարիչ, դոցենտ, արվեստագիտության թեկնածու

Երևանի կոնսերվատորիայի հիմնադրման օրվանից ուսումնական պրոցեսում ընդգրկված են եղել Երաժշտության տեսության ամբիոնի վարած երաժշտատեսական դասընթացները։ Այդ համակարգն առավել խորացված մշակվեց 1937 թվականից, երբ հիմնադրվեց պատմատեսական բաժինը: Երկար տարիներ գործելով երաժշտության պատմության, տեսության և կոմպոզիցիայի միացյալ ամբիոնի ներքո, երաժշտության տեսության ամբիոնը 1962-1972 թվականներին գործեց համատեղ կոմպոզիցիայի ամբիոնի հետ /ամբիոնի վարիչ՝ Ռոբերտ Աթայան/, իսկ հետագայում դարձավ առանձին կառույց: Ամբիոնի վարիչներն են եղել. Ռոբերտ Աթայանը /1972-1974 և 1982-1987/, Նովալիս Դերոյանը /1974-1976/, Ռաֆայել Ստեփանյանը /1976-1982/, Ռոբերտ Ամիրխանյանը /1987-2019/: Ամբիոնը պահպանում է կապը Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի և ԱՊՀ կոնսերվատորիաների հետ, նշանակալի դեր է ունեցել բարձրակարգ տեսաբան-երաժշտագետների պատրաստման, հանրապետությունում երաժշտատեսական մտքի խթանման և զարգացման գործում: Աշխատանքն իրականացվում է ազգային երաժշտական նյութի հիման վրա: