pages-headerՕպերային պատրաստման ամբիոն
Welcome

Կարեն Լավչյան

Ամբիոնի վարիչ, դոցենտ

Երևանի կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնը ձևավորվել է 1968 թվականին օպերային դասարանի հիմքի վրա, որը գործում էր 1926-1927 ուսումնական տարվանից մեներգեցողության բաժնի /ավելի ուշ՝ ամբիոնի/ շրջանակներում: Տարբեր տարիների ամբիոնը ղեկավարել են Վահագն Բագրատունին /1968-1970; 1987-1990/, Ռաֆայել Մանգասարյանը /1970-1987/, Տիգրան Լևոնյանը /1991-2004/, Հովհաննես Հովհաննիսյանը /2004-2019/: Օպերային պատրաստման ամբիոնի աշխատանքը տարվում է կոնսերվատորիայի մեներգեցողության ամբիոնների, օպերային ստուդիայի, Երևանի օպերային թատրոնի հետ սերտ կապված: Վոկալիստ-դասախոսների, դիրիժորների, ռեժիսորների, դաշնակահար-կոնցերտմայստերների համատեղ աշխատանքի արդյունքում ուսանողները տիրապետում են օպերային արվեստի առանձնահատկություններին: Օպերային դասարանի, իսկ այնուհետև՝ օպերային պատրաստման ամբիոնի ձևավորման գործին ակտիվորեն աջակցել են ականավոր դիրիժորներ Սուրեն Չարեքյանը, Գևորգ Բուդաղյանը, Կոնստանտին Սարաջևը, Միքայել Մալունցյանը, Ռաֆայել Մանգասարյանը, Յուրի Դավթյանը, Արամ Քաթանյանը, ռեժիսորներ Արշակ Բուրջալյանը, Լևոն Քալանթարը, Արմեն Գուլակյանը, Դավիթ Պողոսյանը, Ռաֆայել Ջրբաշյանը, Վահագն Բագրատունին, Տիգրան Լևոնյանը, Արմեն Մելիքսեթյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և ուրիշներ։