pages-headerԸնդհանուր դաշնամուրի ամբիոն
Welcome

Աննա Ղազարյան

Ամբիոնի վարիչ, դոցենտ

Ընդհանուր դաշնամուրի դասընթացը ներմուծվել է դեռևս Երևանի երաժշտական ստուդիայի ուսումնական գործընթացում, իսկ այնուհետև՝ կոնսերվատորիայում, գործունեության առաջին իսկ տարիներից /անհրաժեշտության դեպքում դասավանդելու էին հրավիրվում մասնագիտական դաշնամուրի դասախոսները և լավագույն դաշնակահար-ուսանողները/: 1940 թվականին ընդհանուր դաշնամուրի ամբիոնի կազմավորումը հնարավորություն տվեց կատարելագործելու այդ միջֆակուլտետային դասընթացի դասավանդման մեթոդիկան: Ամբիոնը ղեկավարել են. Օլգա Բաբասյանը /1940-1969/, Արփիկ Ազիզյանը /1969-1979/, Էդուարդ Աբրահամյանը /1979-1986/, Զեմֆիրա Բարսեղյանը /1987-1994/, Էլեոնորա Գասպարյանը /1994-2011/, Սվետլանա Դավթյանը /2011-2021/: Ամբիոնում ձևավորված հարուստ ավանդույթները փոխանցվում են նոր դասախոսական սերնդին: Ամբիոնի դասախոսների հեղինակությամբ ստեղծվել են մեթոդական մշակումներ և մատենագրական ուղեցույցներ, գիտահանրամատչելի գրքույկներ, մենագրություններ և բազմաթիվ փոխադրումներ 2 և 4 ձեռքերի համար: Լայն տարածում են ստացել ուսանողների և դասախոսների համատեղ թեմատիկ համերգները ֆիլհարմոնիկ բեմահարթակներում: Ամբիոնը մեծ դերակատարություն ունի ոչ միայն ուսանողներին հաղորդակից դարձնելով դաշնամուրային կատարողականությանը, այլև հարստացնելով նրանց աշխարհայացքն ու ձևավորելով երաժշտի անհատականությունը: Առավել առաջադեմ ուսանողների հաջողությունները շատ դեպքերում հնարավորություն են տվել նրանց՝ փոխադրվելու մասնագիտական դաշնամուրի ամբիոն։

Նկարագիր

Իրադարձություններ

events
Dec29

24:00

events
Dec9

23:00

events
Dec13

18:00

Միջոցառումներ

news

2022-12-14

Ունե՞ք հարցեր

Աննա Ղազարյան

Ամբիոնի վարիչ

[email protected]