pages-headerՄասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոն
Welcome

Կարինե Օհանյան

Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Ամբիոնը պատմական մեծ դերակատարություն է ունեցել հայ դաշնամուրային մշակույթի ձևավորման և նրա հետագա ինտենսիվ զարգացման գործում: Հանրապետության լավագույն մանկավարժական և կատարողական ուժերով ներգրաված ամբիոնը ձգտում է ազգային հիմքի վրա զարգացնել ժամանակակից դաշնամուրային կատարողական դպրոցների, նաև՝ մոսկովյան և լենինգրադյան /սանկտ-պետերբուրգյան/ լավագույն ավանդույթները: Տարբեր տարիներին ամբիոնը գլխավորել են. Աննա Մնացականյանը, Յակով Կալեցկին /Լենինգրադ/, Ռոբերտ Անդրիասյանը, Գեորգի Սարաջևը, Աննա Ամբակումյանը, Կետտի Մալխասյանը, Սիլվա Բունիաթյանը, Վահե Ահարոնյանը, Անահիտ Բոգդանյանը, Վիլլի Սարգսյանը, Ռոզա Թանդիլյանը, Ալեքսանդր Գուրգենովը, Սուրեն Զաքարյանը, Ռոբերտ Շուգարովը, Սերգեյ Սարաջյանը, Անահիտ Ներսիսյանը, Արմեն Բաբախանյանը։ Դաշնակահար դասախոսների, ասպիրանտների և ուսանողների ուժերով են մեծ մասամբ իրականացվում հանրապետությունում անցկացվող համերգները, ներառյալ՝ մենահամերգները, անսամբլային ելույթներն ու նվագախմբի հետ համատեղ ելույթները, հյուրախաղերը։ Ամբիոնի ակտիվ ստեղծագործական մասնակցությամբ Հայաստանում անցկացվում են դաշնակահարների՝ Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթներ: Ամբիոնի ներկայացուցիչների ուժերով ստեղծվել և հրատարակվել են ուսումնամեթոդական աշխատություններ, բառարաններ, գրքեր և նոտային ժողովածուներ։

Նկարագիր

events

news