Իրինա Բադալյան
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Կոնսերվատորիայի հիմնադրման առաջին տարիներից մեր երկրի մշակութային ու երաժշտական կրթական կարևոր խորհրդանիշն են եղել կամերային գործիքային անսամբլի դասարանները։ 1955 թվականից կվարտետի բաժնի հետ միասին բացվում է կամերային անսամբլի բաժինը։ Առաջին ղեկավարը եղել է Հրաչյա Աբաջյանը, ապա՝ Կարեն Կոստանյանը։ 1961 թվականից այն վերակազմավորվում է ամբիոնի։ Բոլոր վարիչները Կաերն Կոստանյան (1961-1983), Լևոն Մամիկոնյան (1983-1993), Ալլա Բերբերյան (1993-)։ Այն միջֆակուլտետային, բազմապրոֆիլ ամբիոն է։ Այն անմիջական նշանակությունն է ունեցել հայ կամերային անսամբլային կատարողական հարուստ մշակույթի ձևավորման համար, խթանել է հայ կոմպոզիտորական միտքը անսամբլային ամենատարբեր ժանրերում ստեղծագործելու համար։ Այստեղ մանկավարժական, գիտամեթոդական ու կատարողական ասպարեզները բոլոր տարիներին բնորոշող զուգահեռներ են եղել։