Մարգարիտ Ոսկանյան
Ամբիոնի վարիչ, դոցենտ
Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնը կազմավորվել է 1980 թվականին 1978 թվականից գործող ժողովրդական նվագարանների ամբիոնի հիմքի վրա: Ամբիոնը ղեկավարել են. Խաչատուր Ավետիսյանը, Արզաս Ոսկանյանը (1992-2022): Ամբիոնի ստեղծման փաստն էլ ավելի որոշակի դարձրեց Երևանի կոնսերվատորիայի ազգային դիմագիծը, որպես հայկական երաժշտական բուհ: Ամբիոնը անվիճելի դեր է կատարել Երևանի կոնսերվատորիայում հայ ժողովրդական, մասնավորապես գործիքային երաժշտության, գուսանների, աշուղների արվեստի, ինչպես նաև միջնադարյան մասնագիտացված երաժշտության արմատավորման գործում: Ամբիոնում դասավանդելու հրավիրվեցին հայ ժողովրդական և ժողովրդապրոֆեսիոնալ երաժշտության կատարողներ, որոնք իրենց գործունեությամբ լայն ճանաչում ունեին Հայաստանում և նրա սահմաններից դուրս /հազարավոր համերգներ, ելույթներ ռադիոյով և հեռուստատեսությամբ, ձայնագրություններ, սկավառակների և խտասալիկների թողարկումներ/: Իրենց ահռելի գործնական փորձը երիտասարդներին փոխանցելուն զուգահեռաբար ավագ սերնդի ներկայացուցիչները մշակում են դասավանդման մեթոդաբանական սկզբունքներ, ստեղծում դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ, հարստացնում են ուսումնական և համերգային երկացանկը հեղինակային ստեղծագործություններով, ինչպես նաև հայ և օատարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունների մշակումներով և փոխադրումներով: