ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԽՄԲԵՐ

ԵՊԿ Ղ․ Սարյանի անվան օպերային ստուդիայի «Կոմիտաս» երգչախումբ
Խմբավար՝ Գայանե Սահակյան
Խմբավարության և օպերային-սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնի գլխավոր ուսումնական երգչախմբի համերգային ծրագրերը ներառում են օպերային, վոկալ-գործիքային, խմբերգային օպուսներ, ժանրային ու ոճային տարբեր համադրումներ։ Երգչախմբի կենսագրության մեջ ակտիվ է նաև հյուրախաղային գործունեությունը։ Օպերային ստուդիայի խմբերգային և օպերային նախագծերի անբաժան մասն է։
ԵՊԿ Կ․ Սարաջևի անվան ուսանողական սիմֆոնիկ նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Նատալի Գալստյան
Կոնսերվատորիայի Նվագախմբային ֆակուլտետին կից գործող նվագախումբը տասնյակ տարիների պատմություն ունի։ Տարբեր շրջաններում ղեկավարել են դիրիժորներ Ռուբեն Ասատրյանը, Յուրի Դավթյանը, Սերգեյ Սմբատյանը։ 2019 թվականից Նատալի Գալստյանի ղեկավարությամբ պարբերական են դարձել նվագախմբի հաշվետու համերգները Երևանում,Գյումրիում, օպերային ստուդիայի հետ համատեղ ելույթները, մրցութային և ամենատարբեր նախագծերին մասնակցությունը։
ԵՊԿ Ուսանողական փողային նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ, դոցենտ Արմեն Պողոսյան
Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի «Հայահունչ» ժողովրդական գործիքների նվագախումբ
Ղեկավար՝ դոցենտ Սամվել Երկնափեշյան
Հայ հոգևոր երաժշտության «Պատարագ» երգչախումբ
Գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ դոցենտ Մարգարիտ Ոսկանյան