YSCK Logo

Օտարերկրյա ուսանողների ընդունելություն

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ) ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն որոշումը, սկսել է ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2026-2027 ուսումնական տարվա համար օտարերկրյա քաղաքացիների (այդ թվում՝ սփյուռքահայերի) fs.emis.am էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերի հայտագրման գործընթացը։

Ժամկետները և այլ մանրամասները ներկայացված են դիմորդի ուղեցույցում։

Ժամկետներ

  • Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագիր (հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններ սփյուռքահայ դիմորդների համար)՝ 2026 թ. հունիսի 22-ից մինչև օգոստոսի 24-ը ներառյալ
  • Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրեր (այդ թվում՝ նախապատրաստական դասընթաց)՝ 2026 թ. հունիսի 22-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ
  • Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագիր (այդ թվում՝ նախապատրաստական դասընթաց)՝ 2026 թ. հունիսի 22-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ
  • Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրեր՝ 2026 թ. հունիսի 22-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ
  • Վճարովի հետբուհական (ասպիրանտուրա) կրթական ծրագիր՝ 2026 թ. հունիսի 22-ից մինչև նոյեմբերի 13-ը ներառյալ

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
  1. Անձնագրի պատճենը
  2. Ազգության հաստատում (սփյուռքահայ դիմորդների համար)՝ ծննդյան վկայականի պատճենը՝ նոտարով վավերացված, կամ մկրտության վկայականի պատճենը
  3. Կրթության վկայական՝ կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)՝ թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում՝ նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ)
  4. Բժշկական տեղեկանք՝ ընդհանուր առողջական վիճակի մասին (կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից)
  5. Միասնական քննությունների վկայագիր
  6. Լուսանկարներ՝ 4 հատ (3 × 4 չափսի)
  7. Ինքնակենսագրություն (CV)՝ հայերենով, ռուսերենով կամ անգլերենով
  8. Գիտական ռեֆերատ (հետբուհական կրթության համար)՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ՝ 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով

 

Կապ և տեղեկատվություն

Խնդրում ենք հայտագրումից առաջ հանգամանալից ծանոթանալ կարգին։ Հարցերի դեպքում կարող եք դիմել՝
  • ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ Միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին, Հեռախոս՝ +374 10-599-699 (ներքին՝ 647 կամ 646)
  • fs.emis.am համակարգի տեխնիկական հարցերով՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (ԿՏԱԿ), Հեռախոս՝ +374 10-578455
  • Երևանի պետական կոնսերվատորիա՝ Օտարերկրյա ուսանողների ընդունելության հարցերով պատասխանատու, Հեռախոս՝ +374 94-430314

 

Գրանցման և փաստաթղթերի հայտագրման կարգի պաշտոնական հղումներ