Որակի ապահովման բաժին
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Կրթության որակի ներքին ապահովման բաժինը գործում է ռեկտորի անմիջական ենթակայությամբ։ Այն ստեղծվել է 2011 թվականին՝ Կոնսերվատորիայի կրթական, հետազոտական և կառավարման գործընթացների որակն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Բաժնի հիմնական գործառույթներն են՝
-
Կրթության որակի ներքին ապահովման քաղաքականության, ռազմավարության և գործիքների մշակումն ու պարբերական վերանայումը,
-
Կրթական ծրագրերի մշտադիտարկումը և դրանց վերանայման ու կատարելագործմանն աջակցությունը,
-
Կոնսերվատորիայի գործունեության վերաբերյալ հետազոտությունների, հարցումների, տվյալների հավաքագրման և վերլուծության իրականացումը,
-
Ուսանողների, աշխատակիցների և արտաքին շահակիցների կարիքների վերհանումն ու բարելավման առաջարկությունների ներկայացումը,
-
Ինստիտուցիոնալ և կրթական ծրագրերի հավատարմագրման գործընթացների կազմակերպումը,
-
Որակի ապահովման գործընթացների թափանցիկության և շահակիցների տեղեկացվածության ապահովումը։
Բաժինը համագործակցում է Կոնսերվատորիայի ստորաբաժանումների և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հետ՝ նպաստելով նաև որակի ապահովման եվրոպական մոտեցումների հետ համադրելիությանը։
Կառավարում և հաշվետվողականություն
Բաժնի աշխատանքները ղեկավարում է վարիչը։
Գործունեությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ, Կոնսերվատորիայի կանոնադրությամբ և բաժնի կանոնակարգով։
Կատարված աշխատանքների վերաբերյալ տարեկան առնվազն մեկ անգամ հաշվետվություն է ներկայացվում Ակադեմիական խորհրդին։
Կոնտակտային տվյալներ
-
Հեռախոս՝ +374 55 00 14 91
-
Էլ. փոստ՝ [email protected]
Նարինե Ավետիսյան
Որակի ներքին ապահովման բաժնի վարիչ