Ուսանողական խորհուրդ

Արամ Շիրինյան
Ուսանողական խորհրդի նախագահ
Գործունեություն
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ուսանողական խորհուրդը ուսանողներին և ասպիրանտներին միավորող, նրանց իրավունքներն ու շահերը պաշտպանող ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմին է։ Այն ապաքաղաքական և ապակուսակցական է։ Խորհուրդն ապահովում է ուսանողների մասնակցությունը Կոնսերվատորիայի կառավարմանը, կառավարման մարմինների քննարկմանը ներկայացնում ուսանողությանը վերաբերող հարցեր, մասնակցում ուսումնական գործընթացի բարելավմանն ուղղված ծրագրերին։ Այն նպաստում է սովորողների կրթական, գիտական, ստեղծագործական, մշակութային և ֆիզիկական զարգացմանը, կազմակերպում նրանց ժամանցը և աջակցում սոցիալական ու կենցաղային պայմանների բարելավմանը։ Ուսանողական խորհուրդը ձևավորվում է ֆակուլտետների ընտրված ներկայացուցիչներից՝ երկու տարի լիազորությունների ժամկետով։ Կանոնադրությամբ ֆակուլտետներին հատկացված է ընդհանուր 39 տեղ, իսկ սփյուռքահայ և արտասահմանցի ուսանողներին՝ 2 տեղ։ Խորհրդի կազմում գործում են ֆակուլտետային ուսանողական խորհուրդներ և հանձնաժողովներ։ Նախագահն ընտրվում է խորհրդի ժողովի կողմից՝ գաղտնի քվեարկությամբ, երկու տարի ժամկետով։ Խորհրդի գործունեությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ, Կոնսերվատորիայի և Ուսանողական խորհրդի կանոնադրություններով։