Գիտական ծրագրեր

Երևանի կոնսերվատորիայի կյանքում սկզբունքորեն նոր, հեռանկարային իրադարձություն եղավ նրա հովանու ներքո Ռոմանոս Մելիքյանի անվան Պետական երաժշտական գիտահետազոտական կաբինետի ստեղծումը, որը հետագայում մտավ Հայաստանի Գիտությունների ակադեմիայի համակարգի մեջ որպես երաժշտության պատմության և տեսության բաժանմունք (1944թ.), արվեստների պատմության և տեսության բաժանմունք (1948թ.) և, վերջապես, բազմապրոֆիլային Արվեստի ինստիտուտ (1958թ.): Այսպիսով, հատկապես կոնսերվատորիային էր վիճակված դառնալ հայ երաժշտագիտության ինքնուրույն ասպարեզի` գիտական հետազոտությունների զարգացման հիմքը: Կաբինետի հիմնադրման գործում իր մեծ վաստակն ունի բազմակողմանի գործիչ, կոմպոզիտոր, երաժշտագետ, բանահավաք Արամ Քոչարյանը: Գիտահետազոտական կաբինետը - բաժանմունքը - ինստիտուտը տարբեր տարիների ղեկավարել են Քրիստափոր Քուշնարյովը, Գեորգի Տիգրանովը, Ռուբեն Զարյանը, Լևոն Հախվերդյանը, Գևորգ Գյոդակյանը, Արարատ Աղասյանը և այլ գիտնականներ։
«ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ»
Այս գիտական ծրագիրը մեկնարկել է 2013 թվականից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի կողմից տրամադրվող դրամաշնորհի աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է ուսումնասիրել Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոնին կից գործող Հայ ժողովրդական երաժշտության կաբինետի ձայնադարանի պահվող շուրջ 14,000 ժողովրդական երաժշտարվեստի նմուշներից բաղկացած նյութը: Իրենց շուրջ ութ տարվա գործունեության ընթացքում ծրագրի մասնակից երաժիշտ-ֆոլկլորագետները դեռևս անցյալ դարից պահպանվածձայնագրված նմուշները վերածել են նոտագրված տեքստերի, որոնք հետագայում թվայնացվել, ուսումնասիրվել և դասակարգվել են ըստ ազգային գոտիների, ժանրերի և երաժշտական նկարագրի: Այս աշխատանքը հանդիսանում է 2009-2012 թթ. ամբիոնի կողմից նախաձեռնած ծրագրի շրջանակներում և դրանից առաջ կատարված գիտական հետազոտությունների տրամաբանական շարունակությունը:
Նույն մասնագետների ջանքերով կազմվել և հրատարակվել են թեմատիկ ժողովածուներ Հայաստանի տարբեր տարածաշրջանների, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության հայաշատ վայրերից հավաքագրված երաժշտության մասին, որոնք համալրված են պատշաճ գիտական ծանոթագրություններով:
Մասնակիցներ

Դանիել Դանիելյան
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Անի Վիրաբյան
ՀՀ ԿԳՄՍ Բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության պետ

Էդուարդ Ներսիսյան
ՀՀԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ

Լուսինե Գրիգորյան
ՀՀ ԿԳՄՍՆ բարձարգույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ