YSCK Logo

Մագիստրատուրա

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Մագիստրատուրա կարող են ընդունվել.

  1. Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի աստիճան ունեցող ՀՀ քաղաքացիները: 
  2. Մագիստրոսի և դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:
  3. Օտարերկրյա քաղաքացիները և ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով՝ սեփական նախաձեռնությամբ:

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐ

Մագիստրատուրայի ընդունելությունն անցկացվում է 2 փուլով․

ա/ 1-ին փուլով մագիստրատուրայի ընդունելությունն ըստ կրթական ծրագրերի անցկացվում է համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ուսուցման տեղերի: 

1-ին փուլով մագիստրատուրայի ընդունելությանը կարող են մասնակցել միայն ընթացիկ ուսումնական տարվա տվյալ մասնագիտության տվյալ կրթական ծրագրով ԵՊԿ-ի բակալավրի կրթական աստիճան ստացած, ինչպես նաև նպատակային ուսուցմամբ ավարտած և 3 տարվա աշխատանքային ստաժ ունեցող այն շրջանավարտները, որոնց Դիպլոմի հավելվածի միջին որակական գնահատականը՝ ՄՈԳ-ը, կազմում է առնվազն 13: 

1-ին փուլով մագիստրատուրայի դիմումներն ու փաստաթղթերը ընդունվում են ս․թ․ հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը՝ համապատասխան ֆակուլտետում /դեկանատում/: 

1-ին փուլով մագիստրատուրայի ընդունելության մրցույթի արդյունքները կամփոփվեն հուլիսի 4-ին /ժամկետները փոփոխելի են/։

 

բ/ 2-րդ փուլով մագիստրատուրայի վճարովի համակարգ կարող են դիմել ԵՊԿ-ի և այլ պետական ու ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բուհերի առկա և հեռակա ուսուցման ընթացիկ և նախորդ տարիների շրջանավարտները։ 

2-րդ փուլով մագիստրատուրայի դիմումների և փաստաթղթերի ընդունելությունը կանցկացվի ս․թ․ հունիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը, ըստ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի) ուսուցման տեղերի: Մրցույթը կամփոփվի ս/թ օգոստոսի 31-ին /նշված ժամկետները փոփոխելի են/։

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Այլ բուհերի շրջանավարտների կամ ԵՊԿ-ի շրջանավարտի մասնագիտացման փոփոխությամբ ընդունելությունը կկատարվի ունկնդրման հիման վրա։

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Մագիստրատուրա ընդունելության դիմում-հայտը անհրաժեշտ է լրացնել առկա, համապատասխան դեկանատում (Վոկալ-տեսական, Նվագախամբային կամ Դաշնամուրային)՝ կցելով հետևյալ փաստաթղթերի պատճենները․

Բակալավրի կամ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմ և դիպլոմի հավելված (տվյալ տարվա ԵՊԿ-ի բակալավր-շրջանավարտների դեպքում` տեղեկանք ֆակուլտետի կողմից ակադեմիական տեղեկագրով)։ 

  • Օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին,
  • Անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագրի դեպքում՝ լուսանկարով և գրանցման էջերը, նույնականացման քարտի դեպքում՝ 2 կողմերը,
  • ՀԾՀ կամ սոցիալական քարտի պատճենը (անձնագրի դեպքում),
  • Ինքնակենսագրություն
  • 4 լուսանկար, 
  • Արական սեռի դիմորդների համար՝ զինվորական գրքույկի պատճենը (դրա առկայության դեպքում՝ լուսանկարով և զորացրման մասին գրառումով էջերը),
  • Հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակը (դրանց առկայության դեպքում),
  • Միջազգային մրցույթների դափնեկրի դիպլոմները (դրանց առկայության դեպքում)։

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.

  • Դիպլոմի հավելվածի միջին որակական գնահատական (ՄՈԳ) կամ նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատական,
  • Մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գնահատական,
  • Կատարողական և ստեղծագործական ասպարեզում միջազգային մրցանակներ, 
  • Հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատանքերի, թեզերի կամ զեկուցումների առկայություն,
  • ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գնահատական:

Ռեկտորը ընդունող հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա հրամանագրում է մրցութային հիմունքներով մագիստրատուրա ընդունված դիմորդներին: ԵՊԿ մրցույթով անցած դիմորդների հետ կնքվում է համապատասխան պայմանագիր։