YSCK Logo

Բակալավրիատ

bachelor

Ընդհանուր տեղեկատվություն

Ընդհանուր հիմունքներով ընդունելության կարող են դիմել ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ՝ համաձայն կարգի /հղում/:

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ընդունվելու համար անհրաժեշտ է․
  • Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքում լրացնել ընդունելության դիմում-հայտը
  • Սահմանված ժամկետում փաստաթղթերը ներկայացնել Կոնսերվատորիա
  • Հանձնել ներբուհական քննությունները

ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐ

  • Առաջին փուլ (Ապրիլի 15 – Մայիսի 10, մինչև ժամը 18:00)
    ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդներ։
  • Երկրորդ փուլ (Հունիսի 26 – Հուլիսի 1, մինչև ժամը 17:00)
    Օտարերկրացիներ, օտարերկրյա ուսումնական հաստատություններն տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիներ, ինչպես նաև տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդներ։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Առցանց դիմում-հայտը լրացնելուց հետո դիմորդը սահմանված ժամկետում Կոնսերվատորիայի ընդունելության քննությունների պատասխանատու քարտուղարին առձեռն ներկայացնում է՝
  1. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ծննդյան վկայական կամ նույնականացման քարտ)՝ բնօրինակը և 2 պատճեն
  2. Հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ)՝ բնօրինակը և 2 պատճեն
  3. Լուսանկարներ՝ 6 հատ (3 × 4 սմ չափի)
  4. Ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ)՝ բնօրինակը և 2 պատճեն
  5. Վճարման անդորրագիր՝ 3 000 ՀՀ դրամի բնօրինակը (հաշվեհամար՝ 900018002072): Ընդունելության կարգի 78–81-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են վճարից:
  6. Զինվորական փաստաթղթեր՝ զորացրված դիմորդների դեպքում՝ զինվորական գրքույկ, իսկ այլ համապատասխան դեպքերում՝ տարածքային զինվորական կոմիսարիատի տրամադրած կցագրման գրքույկ
  7. Մրցույթների դիպլոմներ՝ միջազգային և հանրապետական մրցույթներում դափնեկրությունը հավաստող փաստաթղթերի բնօրինակները և 1-ական պատճեն
  8. Արտոնությունների հիմքեր (անհրաժեշտության դեպքում)՝ ընդունելության կարգի 73-րդ և 78–81-րդ կետերով սահմանված իրավունքը հավաստող փաստաթղթերի բնօրինակները
  9. Անապահովության տեղեկանք (առկայության դեպքում)՝ «Փարոս» համակարգի միավորի նշումով տեղեկանք
  10. Ստեղծագործությունների ծրագիր՝ ներկայացվող ստեղծագործությունների անվանումներով ու ժանրերով: Ծրագիրը ներկայացվում է տպագիր՝ Sylfaen տառատեսակով (տառաչափը՝ 14), իսկ վերջում նշվում են դիմորդի անունն ու ազգանունը: Նոտաները և/կամ ձայնագրությունները ներկայացվում են քննության օրը:
Ծանոթագրություն. Եթե դիմորդը չունի անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, ներկայացնում է տարածքային ոստիկանության բաժնի տրամադրած ժամանակավոր փաստաթուղթը։

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Մասնագիտություն
  2. Երաժշտատեսական գիտելիքներ (գրավոր քննություն՝ 2 բաղադրիչով)
    (Քննական պահանջների մանրամասները տե՛ս համապատասխան մասնագիտացման բաժնում)
  • Քննությունների անցկացում՝ Հուլիսի 1–8 (բոլոր դիմորդների համար)
  • Մրցույթի ամփոփում՝ Հուլիսի 18

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

  • Առաջին կիսամյակ՝ Սեպտեմբերի 1 – Հունվարի 25
  • Երկրորդ կիսամյակ՝ Փետրվարի 9 – Հունիսի 28

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Այն դիմորդները, ովքեր չեն բավարարում բակալավրիատի ընդունելության պահանջներին, կարող են մասնակցել Կոնսերվատորիայի նախապատրաստական դասընթացներին։ Դասընթացները մեկնարկում են յուրաքանչյուր ուսումնական տարվա առաջին կիսամյակում։
 
Ուշադրություն․ Նշված ժամկետները կարող են փոփոխվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով։