Բարձրագույն վարպետության դասընթացներ

Կատարողական և ստեղծագործական բարձրագույն վարպետություն
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան իրականացնում է «Կատարողական և ստեղծագործական բարձրագույն վարպետություն» լրացուցիչ կրթության վճարովի դասընթացներ՝ մասնագիտական գիտելիքների խորացման, կատարողական և ստեղծագործական վարպետության կատարելագործման նպատակով։
Դասընթացները նախատեսված են բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող շրջանավարտների համար։ Ուսուցումն իրականացվում է երկամյա կրթական ծրագրով՝ 80 շաբաթ տևողությամբ։
ԴԻՄԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա սեպտեմբերի 1–15-ը։ Պարապմունքները սկսվում են սեպտեմբերի 16-ից։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Դիմորդը ներկայացնում է՝
- դիմում՝ ռեկտորի անունով,
- բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի և դրա միջուկի պատճենները,
- 6 լուսանկար՝ 3 × 4 սմ չափսի,
- ինքնակենսագրություն,
- անձնագրի պատճեն՝ բնօրինակը ներկայացնելով անձամբ,
- ընդունելության ծրագիր։
Ընդունելության ձևակերպումը և ուսման վարձը
Դիմորդները հրամանագրվում են որպես ունկնդիրներ՝ վճարովի կրթական ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց և տարեկան ուսման վարձը վճարելուց հետո։ Ուսման վարձի չափը և վճարման պայմանները սահմանվում են պայմանագրով։
ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ
Կրթական ծրագիրն ավարտած ունկնդիրներին ատեստավորման արդյունքների հիման վրա տրվում է սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ՝ հավաստագիր։
Դասընթացները կազմակերպում և համակարգում է Կոնսերվատորիայի Ուսումնական մասը՝ ֆակուլտետների և ամբիոնների անմիջական մասնակցությամբ։