YSCK Logo

Ֆակուլտատիվ դասընթացներ

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան կազմակերպում է լրացուցիչ կրթության վեցամսյա ընտրովի վճարովի դասընթացներ՝ մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների ընդլայնման ու զարգացման նպատակով։

Յուրաքանչյուր դասընթաց ներառում է մեկ մասնագիտական առարկա՝ 48 ժամ ընդհանուր ծավալով։

 

ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ

Դասընթացներին կարող են դիմել՝

- Կոնսերվատորիայի ուսանողները՝ անկախ ֆակուլտետից և մասնագիտացումից

- այլ բուհերի ուսանողները

- բուհում չսովորող, սկսնակ կամ որոշակի փորձ ունեցող անհատները

Մասնակցության համար տարիքային սահմանափակում չի նախատեսվում։

 

ԴԻՄԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են սեպտեմբերի 1–30-ը։ 

Դասընթացները մեկնարկում են հոկտեմբերի 1-ին։

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Դիմորդը ներկայացնում է՝

- դիմում՝ ռեկտորի անունով,

- անձնագրի պատճեն՝ բնօրինակը ներկայացնելով անձամբ,

- 2 լուսանկար՝ 3 × 4 սմ չափսի։

Դիմորդները հրամանագրվում են որպես ունկնդիրներ՝ ուսման վարձը վճարելուց և վճարովի կրթական ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց հետո։

 

ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ

Մեկ վեցամսյա դասընթացի ուսման վարձը կազմում է՝

- ՀՀ քաղաքացիների համար՝ 120 000 ՀՀ դրամ

- այլ երկրների քաղաքացիների համար՝ 150 000 ՀՀ դրամ

Ունկնդրի նախաձեռնությամբ դասընթացի մասնակցությունը դադարեցնելու դեպքում ուսման վարձը չի վերադարձվում։

Ցանկության դեպքում հնարավոր է մասնակցել մեկից ավելի դասընթացի՝ յուրաքանչյուրի համար վճարելով ուսման վարձը և կնքելով համապատասխան պայմանագիր։

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԸ

Դասընթացն ավարտած ունկնդրին տրվում է Կոնսերվատորիայի սահմանված նմուշի հավաստագիր։

Դասընթացները կազմակերպում և համակարգում է Կոնսերվատորիայի Ուսումնական մասը՝ ամբիոնների անմիջական մասնակցությամբ։