Վոկալ արվեստ - Ջազ փոփ երգեցողություն

Վոկալ արվեստ - Ջազ փոփ երգեցողություն
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
Ընդունելության դիմում-հայտի առցանց լրացումը dimord.am կայքէջում
- Առաջին փուլ ՝ ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների համար. ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ի ժամը 18:00-ը։
- Երկրորդ փուլ՝ օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների համար. հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ի ժամը 17:00-ը։
Փաստաթղթերի հանձնում
Բոլոր դիմորդների համար՝ մայիսի 17-ից հետո, ԵՊԿ ընդունելության պատասխանատու քարտուղարի կողմից ստացված էլեկտրոնային նամակում նշված ժամանակացույցով։
Ուշադրությո՛ւն. Անհրաժեշտ է ընդունելության դիմում-հայտում ճշգրիտ լրացնել Ձեր էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարները, քանի որ դրանցով է իրականացվելու ընդունելության գործընթացների հետ կապված ողջ տեղեկատվության փոխանցումը։
Քննությունների անցկացման ժամանակացույց
Բոլոր դիմորդների համար՝ հուլիսի 2-ից 8-ը:
Ընդունելության մրցույթի ամփոփում
Բոլոր դիմորդների համար՝ հուլիսի 18-ը:
Ուսումնական տարին
- Առաջին կիսամյակ - սեպտեմբերի 1-ից մինչև հունվարի 25-ը,
- Երկրորդ կիսամյակ - փետրվարի 9-ից մինչև հունիսի 28-ը:
Ուշադրությո՛ւն. Ժամկետները ենթակա են փոփոխության՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
1. Ընդունելության քննությունների նախապատրաստումը
Վոկալ արվեստ՝ ՋԱԶ ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ մասնագիտացման բակալավրական կրթական ծրագիր ընդունվելու համար անհրաժեշտ է հաղթահարել ընդունելության մրցութային շեմը։
2. Փաստաթղթերի ներկայացում
- Անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր կամ ծննդական կամ ID քարտ) բնօրինակը և 2 պատճենը,
- Սոցքարտի բնօրինակը և 2 պատճենը,
- Լուսանկար (3x4 չափի)՝ 6 հատ,
- Ավարտական վկայականի (ատեստատ կամ դիպլոմ) բնօրինակը և 2 պատճենը,
- 900018002072 հաշվեհամարին 3,000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ անդորրագրի բնօրինակը (Հիշեցնենք, որ Ընդունելության կարգի 78-81 կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են այդ վճարից),
- Զինվորական գրքույկը (զորացրված դիմորդների համար) կամ տարածքային զինկոմիսարիատի տրված կցագրման գրքույկը,
- Միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկրության դիպլոմների բնօրինակները և 1 պատճենները,
- Անհրաժեշտության դեպքում ներկայացվում է Ընդունելության կարգի թիվ 73, 78–81 կետերով սահմանված արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող բնօրինակ փաստաթղթերը,
- Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ լինելու դեպքում ներկայացվում է համապատասխան փաստաթուղթը՝ «Փարոս»-ի միավորի մասին նշումով,
- Ներկայացվող ստեղծագործությունների անվանումները, ժանրերը։ Նոտաները և/կամ ձայնագրությունները ներկայացվում են քննության օրը։
3. Ընդունելության քննությունները
- Մասնագիտություն (ծրագրի կատարում)
- Երաժշտատեսական գիտելիքներ (գրավոր)
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (ծրագրի կատարում)
- Մեկ ջազ ստանդարտ,
- Հայ կոմպոզիտորի մեկ ստեղծագործություն,
- Մեկ համաշխարհային հիթ։
Դիմորդի հետ կանցկացվի նաև մասնագիտական հարցազրույց՝ կատարվող ծրագրի վերաբերյալ (հեղինակը, ժամանակաշրջանը, ուղղությունը, ստեղծագործությունը, տոնայնությունը)։
ԵՐԱԺՇՏԱՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ (գրավոր)
ա/ Սոլֆեջո
բ/ Երաժշտության տարրական տեսություն
- Կառուցել մաժոր գամմայի նշված տեսակը (բնական, հարմոնիկ, մելոդիկ) վերընթաց և վարընթաց շարժումով,
- Կառուցել մինոր գամմայի նշված տեսակը (բնական, հարմոնիկ, մելոդիկ) վերընթաց և վարընթաց շարժումով,
- Կառուցել մաժոր խրոմատիկ գամմա վերընթաց և վարընթաց շարժումով,
- Կառուցել մինոր խրոմատիկ գամմա վերընթաց և վարընթաց շարժումով,
- Կառուցել տրված հնչյունից միջնադարյան դիատոնիկ լադեր,
- Կառուցել տրված հնչյունից դեպի վեր մաքուր, մեծ և փոքր ինտերվալներ,
- Կառուցել տրված հնչյունից դեպի վար մաքուր, մեծ և փոքր ինտերվալներ,
- Որոշել տրված մաքուր, մեծ և փոքր ինտերվալները,
- Կառուցել տրված տոնայնության մեջ մծց և փքց ինտերվալներ (եռատոներ՝ 2 խումբ, բնորոշ ինտերվալներ՝ 2 խումբ),
- Կառուցել տրված հնչյունից մծց և փքց ինտերվալներ, լուծել, որոշել տոնայնությունը (եռատոներ՝ 2 խումբ, բնորոշ ինտերվալներ՝ 2 խումբ),
- Որոշել տրված մծց և փքց ինտերվալները,
- Կառուցել տրված հնչյունից դեպի վեր մաժոր և մինոր եռահնչյուններ ու շրջվածքներ,
- Կառուցել տրված հնչյունից դեպի վար մաժոր և մինոր եռահնչյուններ ու շրջվածքներ,
- Որոշել տրված եռահնչյուններն ու շրջվածքները,
- Կառուցել տոնայնության մեջ D7, II7, VII7 (2 տեսակ) ու նրանց շրջվածքները լուծումով (VII7-ը 2 լուծումով՝ T-ի մեջ և ներֆունկցիոնալ),
- Կառուցել տրված հնչյունից դեպի վեր D7, II7, VII7 (2 տեսակ) և նրանց շրջվածքները, լուծել, որոշել տոնայնությունը (VII7-ը 2 լուծումով՝ T-ի մեջ և ներֆունկցիոնալ),
- Որոշել տրված սեպտակորդներն ու նրանց շրջվածքները,
- Թարգմանել տրված երաժշտական տերմինները (ըստ Ի. Սպոսոբինի, Ռ. Աթայանի «Երաժշտության տարրական տեսություն» դասագրքերի),
- Խմբավորել տրված տևողությունները նշված չափում,
- Տրված հնչյունները գրել Սոլ-ի, Ֆա-ի, Դո-ի բանալիներում:
Կատարման ժամանակը՝ 1.5 ժամ: