YSCK Logo

27

ՀՈԿՏԵՄԲԵՐ

17:00

Ֆրանսահայ և ֆրանսիացի կոմպոզիտորների երաժշտության համերգ

Հոկտեմբերի 27-ին, ժամը 17։00-ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 4-րդ հարկի դահլիճում «Երկու ափերի միջև» միջազգային երաժշտական նախագծի շրջանակում հանդես կգան դաշնակահար Օրլանդո Բասսը և ջութակահար Ժան-Սամուել Բեզը։

Օրլանդո Բասսը ֆրանս-բրիտանացի դաշնակահար, կլավեսինահար և կոմպոզիտոր է։ Ուսանել է Փարիզի երաժշտության և պարի ազգային բարձրագույն կոնսերվատորիայում՝ Ռոժե Մյուրարոյի, Իտամար Գոլանի և այլ անվանի երաժիշտների դասարաններում։ Նրա գործունեության մեջ առանձնահատուկ տեղ ունեն ժամանակակից երաժշտությունը, կամերային կատարողականությունն ու իմպրովիզացիան։ Հանդես է գալիս նաև համր ֆիլմերի ցուցադրությունների ընթացքում՝ տեղում ստեղծելով երաժշտական ուղեկցություն։

Ժան-Սամուել Բեզը ֆրանսիացի ջութակահար է, որի գործունեության առանցքը կամերային երաժշտությունն է։ Ավարտել է Բրյուսելի թագավորական կոնսերվատորիան, ապա կատարելագործվել Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստների համալսարանում։ Միջազգային մրցույթների դափնեկիր է, «Trio Spilliaert» անսամբլի անդամ։ Նրա համերգային և ձայնագրման գործունեությունը միավորում է դասական ժառանգության վերարժևորումը, քիչ հայտնի ստեղծագործությունների բացահայտումն ու ժամանակակից կոմպոզիտորների հետ համագործակցությունը։