YSCK Logo

2

ՆՈՅԵՄԲԵՐ

17:00

Այսօր կայացավ ԵՊԿ Փողային և հարվածային գործիքների ամբիոնի դասախոս Գևորգ Ավետիսյանի մասնագիտական դասարանը ներկայացնող երրորդ կուրսի ուսանող Մերի Մանուկյանի ու մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Մանե Ավագյանի մենահամերգային տպավորիչ ծրագրով երեկոն, ինչը ևս մեկ անգամ հաստատեց, որ երիտասարդ ֆլեյտահարները կատարողական բարձր նշաձող սահմանող, գեղարվեստական լայն հետաքրքրություններ և ոճական ճկունության ձգտում ունեցող երաժիշտներ են։
Ուսանողների ծրագիրը հստակ վկայեց նրանց մասնագիտական հավակնությունների և իր առջև բարդ խնդիրներ դնելու պատրաստակամության մասին, ինչը թույլ է տալիս խոսել հասուն, անհատականություն ունեցող ֆլեյտահարների մասին։
Ծրագիր՝
Անրի Դյուտիյո - Սոնատինա
Պոլ Տաֆանել - «Մինյոն» օպերայի թեմաներով Մեծ ֆանտազիա
Կարլ Նիլսեն – Ֆլեյտայի կոնցերտ
Էժեն Բոզա - «Երեկո լեռներում»
Ժյուլ Մուկե - «Պանի ֆլեյտան»
Ժորժ Հյուե - Ֆանտազիա
Ալբերտ Պերիլհու - Բալլադ
Մենակատարներ՝
Մերի Մանուկյան, 3-րդ կուրս
Մանե Ավագյան, մագիստրատուրա 1-ին կուրս
Ղեկավար՝ դասախոս Գևորգ Ավետիսյան
Նվագակցող՝ Միլենա Հովհաննիսյան
Նոյեմբեր 2, ժամը 17:00
ԵՊԿ 4-րդ հարկի դահլիճ