29
ՀՈԿՏԵՄԲԵՐ
19:00

ԳԵՐՈՆՏԻ ԹԱԼԱԼՅԱՆ 100 | ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԱՇԱՐ
Հայ կատարողական ու մանկավարժական արվեստի հսկաներից է թավջութակահար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Գերոնտի Թալալյանը։ Մոտ կես դար՝ 1951–2000 թվականներին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում նրա անվան հետ էր կապված թավջութակահարների սերունդների մասնագիտական ձևավորումը, այստեղ էր հիմնել թավջութակահարների անսամբլը, ղեկավարում էր նվագախմբեր, մշակումներով ու փոխադրություններով հարստացնում էր թավջութակահարների ուսումնական ու համերգային նվագացանկը։
Նրա ստեղծագործական հետաքրքրությունների առանցքում առանձնահատուկ տեղ ունեին հայ կոմպոզիտորների թավջութակի համար գրված գործերը։ Ժամանակակից հեղինակների երկերի մեկնաբանն ու հաճախ առաջին կատարողը լինելով՝ Գերոնտի Թալալյանը նպաստում էր նոր ստեղծագործությունների ծննդին և ազգային նվագացանկի ընդլայնմանը։ Այդ համագործակցությունը կարևոր հիմք դարձավ հայկական թավջութակային ժառանգության հետագա համախմբման ու հանրահռչակման համար։
Գերոնտի Թալալյանի արվեստագիտական դիմանկարը ամբողջանում է նրա մարդկային նկարագրով։ Նրա ժառանգությունը շարունակում է ապրել կատարումներում, սաների գործունեության և այն մասնագիտական ավանդույթների մեջ, որոնց փոխանցմանը նա նվիրեց իր կյանքը։
Գերոնտի Թալալյանի ծննդյան 100-ամյակին է նվիրված Ֆիլհարմոնիայում մեկնարկող կամերային երաժշտության համերգաշարը։
Առաջին համերգի մասնակիցներ՝
Յանա Դարյան, ալտ
Արամ Թալալյան, թավջութակ
Միքայել Բալյան, դաշնամուր
ԾՐԱԳԻՐ
ՅՈՀԱՆՆԵՍ ԲՐԱՄՍ
Սոնատ թիվ 2 թավջութակի և դաշնամուրի համար, Ֆա մաժոր, ստ․99
Տրիո դաշնամուրի, ալտի և թավջութակի համար, Լա մինոր, ստ․114
Հոկտեմբերի 29, ժամը 19։00
ԲԱԲԱՋԱՆՅԱՆ համերգասրահ
Լրացուցիչ տեղեկությունների համար՝ 87-75
Մանրամասները հղումով՝