YSCK Logo

16

ՆՈՅԵՄԲԵՐ

19:00

 
ԷՆԳԵԼԲԵՐՏ ՀՈՒՄՊԵՐԴԻՆԳ
«ՀԵՆԶԵԼ ՈՒ ԳՐԵՏԵԼ»
Օպերա երեք գործողությամբ, գերմաներեն լեզվով, հայերեն ենթագրերով
✨ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Գեղարվեստական ղեկավար՝
Հասմիկ Պապյան
Դիրիժոր՝ Իվան Շչեպանովիչ (Խորվաթիա)
Ռեժիսոր՝ Նորայր Հերգնյան
Բեմադրող նկարիչ՝ Եկատերինա Ջագարովա
Զգեստները՝ Անի Չոփուրյանի
Խմբավար՝ Գայանե Սահակյան
Երևանի երիտասարդական նվագախումբ
«Գագարին» նախագծի երաժշտական ծրագրի սաների երգչախումբ
✨ Դերերում
Հենզել՝
Ալվարդ Ազատյան,
Սիրանուշ Օվսիյան,
Դոնարա Ադամյան
Գրետել՝
Տատյանա Հմայակյան,
Լիանա Սիմոնյան,
Աննա Կարագյոզյան
Պետեր՝
Արտակ Այվազյան,
Հայկ Մկրտչյան
Գերտրուդա՝
Անի Ղազարյան,
Էլեոնորա Հարությունյան
Կախարդ՝
Աննա Տեր-Հովհաննիսյան,
Արփինե Գրիգորյան
Ավազի մարդուկ՝
Մարգարիտա Օքրոյան,
Լուիզա Պողոսյան
Ցողի մարդուկ՝
Աննա Կարագյոզյան,
Լուիզա Պողոսյան
✨ Մասնակիցներ
Նարե Ղազարյան
Լիլիթ Խերունց
Դիանա Սուքիասյան
Աննա Սարգսյան
Եվրոպայի և Ամերիկայի օպերային բեմերում իր հաստատուն տեղն ունեցող ստեղծագործություն, գերմաներեն երգեցողության ու գերմանական երաժշտական թատրոնի հետ անմիջական առնչություն, ապագա մասնագիտական ուղին հարստացնող խաղացանկ․ այս հնարավորություններն է կարևորում Երևանի Կոմիտաս անվան պետական կոնսերվատորիայի Ղ․ Սարյանի անվան օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանը՝ Էնգելբերտ Հումպերդինգի «Հենզել ու Գրետել» օպերայի պատրաստվող բեմադրության առիթով։
Հարուստ բեմական ավանդույթին այժմ հաղորդակից են դառնում կոնսերվատորիայի ուսանողները։ Հասմիկ Պապյանի շեշտադրած հնարավորությունը մեկ ներկայացման մասնակցությունից ավելի հեռուն է գնում․ ուսանողները յուրացնում են միջազգային բեմերում պահանջված ստեղծագործություն, զարգացնում գերմաներեն երգելու և կերպարը ստեղծելու հմտությունները՝ իրենց մասնագիտական խաղացանկում ունենալով մի օպերա, որը կարող է նրանց ուղեկցել նաև կոնսերվատորիայի սահմաններից դուրս՝ դեպի նոր բեմեր։
Հեքիաթային օպերայի պատմական պրեմիերան ղեկավարել է երիտասարդ Ռիխարդ Շտրաուսը։ Այն կայացել է 1893 թվականի դեկտեմբերի 23-ին՝ Վայմարի արքունական թատրոնում, և անմիջապես մեծ հաջողություն ունեցել։ Թեև գործողությունը տեղի է ունենում ամռանը, «Հենզել ու Գրետելը» վաղուց դարձել է Սուրբ Ծննդյան սիրված օպերա։ Տոնին ընդառաջ կայացած պրեմիերան և հետագայում այն Սուրբ Ծննդյան շրջանում բեմադրելու ավանդույթը ստեղծագործությունը կապել են այս տոնի հետ։
📡 1931 թվականի դեկտեմբերի 25-ին «Հենզել ու Գրետելը» դարձել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայից» ամբողջությամբ ռադիոհեռարձակված առաջին օպերան՝ սկզբնավորելով թատրոնի կանոնավոր ռադիոհաղորդումների ավանդույթը։
🪴 Ամեն ինչ սկսվել է ընտանեկան համեստ ներկայացումից։ Կոմպոզիտորի քույրը՝ Ադելհայդ Վետտեն, որոշել էր իր երեխաների մասնակցությամբ բեմադրել Գրիմ եղբայրների հեքիաթը և եղբորը խնդրել էր չորս երգ գրել իր հեղինակած խոսքերով։ Ներկայացման ջերմ ընդունելությունից ոգևորված՝ Հումպերդինկը նախ ստեղծեց զինգշպիլ՝ երգերով ու խոսակցական երկխոսություններով ներկայացում, ապա այն վերածեց լիարժեք օպերայի։
Է․ Հումպերդինգի ստեղծագործական ձևավորման մեջ մեծ դեր էր ունեցել Ռիխարդ Վագները։ Երիտասարդ տարիներին Բայրոյթում նա եղել էր Ռ․ Վագների օգնականը՝ մասնակցելով նաև «Պարսիֆալի» բեմադրության աշխատանքներին։ Այդ փորձն արտացոլվել է նրա հարուստ նվագախմբային հնչողության, հարմոնիկ լեզվի և լայտմոտիվների կիրառության մեջ։ «Հենզել ու Գրետելում» այս երաժշտական հարստությունը միահյուսվում է ժողովրդական երգերի ու դրանց հարազատ մեղեդիների պարզությանը՝ գրավելով թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին։
📅 Նոյեմբերի 10, 12, 14, 16
⌚ Ժամը 19։00-ին
📍 ԵՊԿ Ղ․ Սարյանի անվան օպերայյին ստուդիայի դահլիճ
Հասցե՝ Մարկ Գրիգորյան փող. 2
☎️ Հեռախոս՝ 010 52 02 56
Տոմսերի համար դիմել՝ tomsarkgh.am