9
ՍԵՊՏԵՄԲԵՐ
11:00

“Էրազմուս+” Erasmus+ ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակներում առաջին անգամ սկսվում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համագործակցությունը Գերմանիայի Ռոստոկ քաղաքի Երաժշտության և թատրոնի համալսարանի հետ:
Այս համագործակցության նախաձեռնողը միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ նախագահի մրցանակակիր, Ռոստոկի համալսարանի դաշնամուրային ամբիոնի առաջին կին-պրոֆեսոր Լիլիթ Գրիգորյանն է:
Նրա հետ Երևան կժամանի նաև Ռոստոկի երաժշտության և թատրոնի համալսարանի պրոֆեսոր, Փողային գործիքների ամբիոնի վարիչ, Լայպցիգի “Գևանդհաուզ” նվագախմբի առաջին ֆագոտահար Դավիդ Պետերսենը:
Այցի ընթացքում` ս.թ. սեպտեմբերի 8-15-ը, կկազմակերպվեն Վարպետության դասեր թե’ կոնսերվատորիայի ուսանողների, թե’ պատանի ֆագոտահարների ու դաշնակահարների համար:
Սեպտեմբերի 11-ին “Առնո Բաբաջանյան” համերգասրահում Armenian State Philharmonia կկայանա երկու `երաժիշտների համատեղ համերգային երեկոն` նվիրված “Կատարյալ երջանկություն?” (“Perfect Happiness?”) ձայնասկավառակի շնորհանդեսին: Այն թողարկվել է այս տարվա փետրվար ամսին “Berlin Classics” հանրահայտ ֆիրմայի կողմից` արժանանալով միանգամից մասնագետների բարձր գնահատանքին և ճանաչվելով Բեռլինի rbb “Radio 3” ռադիոյի կողմից որպես “Շաբաթվա լավագույն ձայնասկավառակ” (http://www.radiodrei.de/.../lilit-grigoryan-david...):
Դետմոլդի երաժշտական համալսարանի ջութակի պրոֆեսոր, Երևանի կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի Gyumri Branch of Yerevan Komitas State Conservatory նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Բադալյանի նախաձեռնությամբ նախատեսվում են նաև Պետերսենի ու Գրիգորյանի Վարպետության դասերն ու համերգային ելույթը Գյումրիում:
Վարպետության դասեր
ԴԱՇՆԱՄՈՒՐ
Սեպտեմբերի 9, 10
ժամը 11։00-14։00
Լսարան՝ 417, 418
ՖԱԳՈՏ
Սեպտեմբերի 9, 10
ժամը 10։00-14։00
Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց