13
ՀՈԿՏԵՄԲԵՐ
11:00

Շեփորահարների համար
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Էրազմուս+ Erasmus+ծրագրի շրջանակներում հրավիրում ենք Ադրիայի Անտոնիո Բուցոլլայի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, Փողային գործիքների բաժնի ղեկավար, շեփորահար Պիեր Ջորջիո Ռիչիի / Pier Giorgio Ricci / վարպետության դասերին։
Ադրիայի Անտոնիո Բուզոլլայի անվան կոնսերվատորիա /Իտալիա/
1991 թվականին մասնակցել է Բրեմենի շեփորի միջազգային օրերին՝ հնարավորություն ստանալով ուսանելու միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների՝ Կոնրադին Գրոթի, Բո Նիլսոնի, Ալլան Վիցուտիի, Պիեռ Տիբոյի, Էդվարդ Հ. Թարի, Արտուրո Սանդովալի և Էնթոնի Փլոգի մոտ։ Զուգահեռաբար զբաղվել է կամերային երաժշտությամբ՝ հանդես գալով տարբեր կազմերում։ 1992 թվականին Բոլցանոյի միջազգային երաժշտական հանդիպումների շրջանակում կատարել է Լուչանո Բերիոյի «Sequenza X» ստեղծագործությունը։ Եղել է ժամանակակից երաժշտության «Բրունո Մադեռնա» անսամբլի անդամ։ Անսամբլի հետ «Edipan» հրատարակչության համար ձայնագրել է Գաետանո Ջանի Լուպորինիի երաժշտությանը նվիրված հեղինակային ձայնասկավառակ։
Գործիքային մասնագիտական ուսմանը զուգահեռ կոմպոզիցիա է ուսումնասիրել Ֆլորենցիայի Լուիջի Քերուբինիի անվան կոնսերվատորիայում՝ Ռոզարիո Միրիլյանոյի և Դամիանո Դ’Ամբրոզիոյի ղեկավարությամբ։ 1997 թվականի հունիսին Կլոդ Ռիպասի ղեկավարությամբ Ցյուրիխի կոնսերվատորիայում և երաժշտական բարձրագույն դպրոցում ստացել է մենակատարի դիպլոմ՝ «Konzertreifediplom»։ 2007 թվականին Լուկկայի Լուիջի Բոկկերինիի անվան երաժշտական ինստիտուտում ստացել է երաժշտական մասնագիտությունների երկրորդ աստիճանի ակադեմիական դիպլոմ՝ պաշտպանելով Դյորդ Լիգետիի Երկրորդ լարային կվարտետին նվիրված ավարտական աշխատանքը։
Շեփոր և տրոմբոն է դասավանդել Կալյարիի Ջովաննի Պիեռլուիջի դա Պալեստրինայի, Մանտովայի Լուչո Կամպիանիի, Տրիեստի Ջուզեպպե Տարտինիի, Կաստելֆրանկո Վենետոյի Ագոստինո Ստեֆանիի, Պադովայի Չեզարե Պոլլինիի, Բոլոնիայի Ջովաննի Բատիստա Մարտինիի և Չեզենայի Բրունո Մադեռնայի անվան կոնսերվատորիաներում։