YSCK Logo

15

ՀՈԿՏԵՄԲԵՐ

12:30

Իսպանիայի Վիգոյի երաժշտական բարձրագույն կոնսերվատորիայի Conservatorio Superior de Vigo տնօերն, կլարնետի պրոֆեսոր ԷՍՏԵԲԱՆ ՎԱԼՎԵՐԴԵԻ /Esteban Valverde/ այցը ԵՊԿ՝ Էրազմուս+ ծրագրի շրջանակում

👉 Հոկտեմբերի 15
12։30 - Հանդիպում ԵՊԿ ռեկտորի հետ
13։00 - Համերգ-ընդունելություն՝ 4-րդ հարկի դահլիճում
13։30 - Կլարնետի վարպետության դաս՝ 204 լսարանում

🎶 Էստեբան Վալվերդեն 2015 թվականից Վիգոյի երաժշտական բարձրագույն կոնսերվատորիայի տնօրենն ու կլարնետի պրոֆեսորն է։ Կլարնետի մասնագիտական կրթությունն ստացել է Վիգոյի երաժշտական բարձրագույն կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Ֆրանցիսկո Պերեսի դասարանում՝ ուսումն ավարտելով առաջին պատվավոր հիշատակմամբ։ Այնուհետև կատարելագործվել է Զալցբուրգի «Մոցարտեում» համալսարանում՝ Ալոիս Բրանդհոֆերի ղեկավարությամբ։

Դասավանդել է Գալիսիայի տարբեր կոնսերվատորիաներում՝ Պոնտեվեդրայում, Օուրենսեում և Վիգոյում։ 2003–2015 թվականներին եղել է Վիգոյի մասնագիտական կոնսերվատորիայի տնօրեն և կլարնետի պրոֆեսոր, իսկ 2008–2011 թվականներին՝ Գալիսիայի տարածաշրջանային կառավարության խորհրդական՝ երաժշտության հարցերով։ Նվագել է Գալիսիայի երիտասարդական նվագախմբում, հանդես եկել Իսպանիայի տարբեր նվագախմբերի հետ, այդ թվում՝ Մալագայի սիմֆոնիկ և Բարսելոնայի նվագախմբերի։ Համերգներով և դասավանդման նպատակով այցելել է եվրոպական բազմաթիվ երկրներ՝ Ալբանիա, Ավստրիա, Բոսնիա և Հերցեգովինա, Էստոնիա, Իտալիա, Լիտվա, Չեռնոգորիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սերբիա և Ուկրաինա, ինչպես նաև Չինաստան, Կամբոջա, Ղազախստան և Թաիլանդ։

Վիգոյի համալսարանում Special Didactics ոլորտում ստացել է դոկտորի գիտական աստիճան։ Ուկրաինայի ազգային երաժշտական ակադեմիայի (Կիև) պատվավոր պրոֆեսոր է։
Նվագում է «Selmer Muse» կլարնետներով։