YSCK Logo

6

ՆՈՅԵՄԲԵՐ

09:30

🏆 ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ 🏆
Մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոնի պրոֆեսոր Իրինա Հակոբյանի դասարանի 2-րդ կուրսի ուսանող ԳՈՌ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ դարձել է ԱՊՀ երկրների 20-րդ երիտասարդական Դելփյան խաղերի Ոսկե մեդալակիր (Դուշանբե 2026)։ https://delphic.games/games/cis/twenties/information/
«Դաշնամուր» անվանակարգի 18-25 տարիքային խմբում հաղթող դաշնակահարը մրցույթի եզրափակիչ փուլում նվագել է Սերգեյ Ռախմանինովի թիվ 2 op. 36, b-moll Դաշնամուրայի սոնատը։
☘️ Գոռ Բարսեղյանն ուսանողական առաջին իսկ տարվանից հարազատ բուհը արժանիորեն ներկայացնում է ամենատարբեր նախագծերում, այդ թվում՝ Էդգար Հովհաննիսյանի հոբելյանական տարվա համերգներին, Մասնագիտական դաշնամուրի ու Կոնցերտմայստերական ամբիոնների հաշվետու և դասարանական համերգներին, իսկ 2025 թվականի հոկտեմբերին ունեցել է իր առաջին մենահամերգը։