1
ՀՈԿՏԵՄԲԵՐ
09:00

Մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոնի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի դասարանի 2-րդ կուրսի ուսանող Էդուարդ Արևշատյանը արժանացել է 2026 թվականի «Pacific Stars» դաշնամուրի միջազգային մրցույթի երկրորդ մրցանակին՝ «Պրոֆեսիոնալ կատարող» անվանակարգում։
1. Սերգեյ Պրոկոֆև - Դաշնամուրի սոնատ № 6, A-dur, երկ 82
2. Ալեքսանդր Սկրյաբին - Էտյուդ, երկ 8, № 10
3. Ֆրեդերիկ Շոպեն - Օրորոցային, Des dur, երկ 57
Ս․ Պրոկոֆևի Վեցերորդ սոնատի Ձեր կատարումը վստահ էր, հղկված, դրամատիկ և խիստ տպավորիչ։ Դուք տիրապետում եք փայլուն տեխնիկայի՝ մեծ հստակությամբ, և կարողացել եք շատ պարզ տարանջատել բազմաձայն հյուսվածքի շերտերը։ Երաժշտական ընթացքի կազմակերպումը գերազանց է․ Դուք հմտորեն կառուցել եք զարգացումը՝ հասնելով հզոր, մոնումենտալ գագաթնակետերի։ Ձեր դինամիկ երանգների լայն ընդգրկումը, հատկապես՝ շատ մեղմ նվագը, հրաշալի է և իսկապես բնորոշում է Ձեր կատարողական արվեստը։
Երկրորդ մասում կատարելապես արտահայտել եք քմահաճ տրամադրությունն ու բնույթը՝ հումորի վառ զգացողությամբ։ Բոլոր դժվար թռիչքները կատարել եք անթերի։
Երրորդ մասը քնարական էր, կարոտով ու ձգտումով համակված, և գեղեցիկ, սահուն ընթացք ուներ։ Ձեր pianissimo հատվածները կախարդական էին։
Չորրորդ մասի թեթևությունն ու հստակությունը հիանալի էին և հրաշալի ավարտ հաղորդեցին Ձեր՝ ունկնդրին ամբողջությամբ կլանող կատարմանը։
Ա․ Սկրյաբինի էտյուդը փայլուն էր և միաժամանակ՝ քնարական։
Ֆ․ Շոպենի «Օրորոցայինը» գեղեցիկ հակադրություն ստեղծեց և ցույց տվեց, որ Դուք կարողանում եք նաև ձևավորել գեղեցիկ, քնարական ու սահուն մեղեդիական գծեր։ Որոշ հատվածներում կարելի էր նվագել առավել զուսպ, սակայն Ձեր կատարումը հիասքանչ էր։
Պրոկոֆևի կատարումը ուշադրություն էր գրավում։ Բրավո՛»։
Մրցույթի պաշտոնական արդյունքներին կարող եք ծանոթանալ «Pacific Stars»-ի կայքում https://www.pacificstars.org/ և Alink-Argerich Foundation հարթակում։
Շնորհավորում ենք Էդուարդ Արևշատյանին այս նշանակալի նվաճման առթիվ և մաղթում նոր հաջողություններ ու բեմական ձեռքբերումներ։