Ռուբեն Սմբատյան
Դեկան
Ֆակուլտետի ուսանողները մշտապես համալրում են ինչպես մեր երկրի, այնպես էլ աշխարհի լավագույն նվագախմբերի ու անսամբլների կազմերը։
Երաժշտական ստուդիայի հիմնադրումից մեկ տարի անց 1922-ին Ռոմանոս Մելիքյանի հրավերով Դոնի Ռոստովից Երևան են տեղափոխվում ջութակահարներ Ավետ Գաբրիելյանը, Դավիթ Սողոմոնյանը և թավջութակահար Վիկտոր Տեր-Ավետիքյանը, իսկ 1923-ին Խարկովից հրավիրվում է ալտահար Անդրեյ Կոտլյարևսկին: Առաջին դասավանդողներից են եղել Արտեմի Այվազյանը, Միքայել Մալունցյանը, Դմիտրի Լեկգերը, Կոնստանտին Խիզանյանը, ավելի ուշ՝ Կարպ Դոմբաևի, Հրաչյա Բոգդանյանի, Գուրգեն Ադամյանի գործունեությամբ ստեղծվում են լարային կատարողական արվեստի ապագայի ամուր հիմքերը, որոնց կրողներն են դառնալու անվանի երաժիշտներ Մեդեա Աբրահամյանը,Ալեքսանդր Չաուշյանը, Գերոնտի Թալալյանը, Վիլլի Մոկացյանը, Արամ Շամշյանը, Զոյա Պետրոսյանը, Հենրիկ Սմբատյանը, Վիկտոր Խաչատրյանը, Բագրատ Վարդանյանը, Գագիկ Սմբատյանը, Արտաշես Մկրտչյանը, Հրաչյա Հարությունյանը, Նիկոլայ Մադոյանը և ուրիշները։ Մեր կոնսերվատորիայում աշխատել են աշխարհահռչակ Կոմիտաս կվարտետի ներկա և անցյալ տարիների անդամներից Էդուարդ Թադևոսյանը, Ֆելիքս Սիմոնյանը, Սուրեն Հախնազարյանը, Յակով Պապյանը, Ալեքսանդր Կոսեմյանը, Արամ Թալալյանը:
Ունե՞ք հարցեր
Հասմիկ Համբարյան
Ֆակուլտետի տեսուչ