Օպերային և սիմֆոնիկ դիրիժորություն

Դիրիժորություն - Օպերային և սիմֆոնիկ դիրիժորություն
Ընդհանուր տեղեկատվություն
- Շնորհվող որակավորումը․ Արվեստի բակալավր
- Մասնագիտության / ԿԾ դասիչը․ 021502.00.6 / 021502.02.6
- Որակավորման մակարդակը․ Բարձրագույն կրթության առաջին աստիճան (ՈԱՇ 6-րդ մակարդակ)
- Ուսումնական աշխատածավալը․ 240 կրեդիտ (ECTS)
- Ուսման տևողությունը և ձևը․ 4 տարի (8 կիսամյակ), առկա ուսուցում
- Ամբիոն․ Խմբավարության և սիմֆոնիկ դիրիժորության ամբիոն
Ծրագրի նպատակները
-
Ուսանողներին օժտել պրոֆեսիոնալ դիրիժորական տեխնիկայով, կատարողական վարպետությամբ և ստեղծագործական խմբերի հետ աշխատանքի մեթոդաբանությամբ։
-
Պատրաստել խմբերգային երաժշտության բարձրակարգ մեկնաբաններ և կազմակերպչական ու թիմային աշխատանքի ունակ մասնագետներ։
Կրթական ծրագրի վերջնարդյունքները
Ծրագրի հաջող ավարտին ուսանողը կկարողանա.
-
Կատարել և մեկնաբանել տարբեր դարաշրջանների արտասահմանյան և հայ խմբերգային երաժշտություն։
-
Կազմավորել և ինքնուրույն աշխատել տարբեր տեսակի պրոֆեսիոնալ և սիրողական երգչախմբերի հետ՝ վարելով արդյունավետ փորձեր։
-
Տիրապետել դիրիժորական տեխնիկայի հիմնական հնարքներին, արտահայտչամիջոցներին և ձայնարտադրության օրինաչափություններին։
-
Իրականացնել համերգային և բեմական գործունեություն, հանդես գալ որպես խմբավար-կատարող։
-
Վերլուծել երաժշտական ստեղծագործության կատարումն ու մեկնաբանման ոճական առանձնահատկությունները։
-
Ցուցաբերել լայն գիտելիքներ հայ և արտասահմանյան երաժշտության պատմության, տեսության, ներդաշնակման և խմբերգային պարտիտուրի ընթերցման ոլորտներում։
Ծրագրի կառուցվածքը և Կրեդիտները
Ընդհանուր ծավալը՝ 240 կրեդիտ (230 դասընթացներ + 10 ամփոփիչ ատեստավորում)։
-
Մասնագիտական կրթամաս (Դիրիժորություն)․ 72 կրեդիտ (Մասնագիտության գործնական դասընթացներ և 10 կրեդիտ ամփոփիչ ատեստավորում)։
-
Ընդհանուր մասնագիտական դասընթացներ․ 127 կրեդիտ (Խմբերգային պարտիտուրի ընթերցում, Երգչախմբային դասարան, Երգչախմբի հետ աշխատանքի մեթոդաբանություն, Խմբերգային գրականություն, Վերադաշնակում, Երգչախմբագիտություն և այլն)։
-
Հումանիտար և մանկավարժական դասընթացներ․ 41 կրեդիտ (ներառում է Մանկավարժություն, Հոգեբանություն, Դասավանդման մեթոդաբանություն, Մանկավարժական և Նախադիպլոմային պրակտիկաներ)։
Ընդունելության պայմաններ
-
Քննություններ․ Մասնագիտություն (դիրիժորություն), սոլֆեջո (եռաձայն թելադրություն), հարմոնիա (խնդիր)։
-
Քննությունների մանրամասն պահանջներին ու փաստաթղթերի ցանկին ծանոթացեք Ընդունելություն բաժնում։
Միասնական Ներառական կրթության քաղաքականություն
ԵՊԿ-ն նպաստում է իր բոլոր ուսանողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) անձանց լիարժեք ուսումնառությանը՝ ապահովելով անհրաժեշտ պայմաններ մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման համար։