Ջազ-փոփ երգեցողություն

Վոկալ արվեստ - Ջազ և փոփ երգեցողություն
Ընդհանուր տեղեկատվություն
- Շնորհվող որակավորումը․ Արվեստի բակալավր
- Մասնագիտության դասիչը․ 021502.00.6 (Կատարողական արվեստ)
- Ուսումնական աշխատածավալը․ 240 կրեդիտ (ECTS)
- Ուսման տևողությունը և ձևը․ 4 տարի, առկա ուսուցում
Ուղղություններ և Նեղ մասնագիտացումներ
- Ջազ և փոփ երաժշտություն (021502.01.6 / 021502.04.6)․ Երաժշտական գործիքներ (կիթառ, բաս-կիթառ/կոնտրաբաս, դաշնամուր, հարվածայիններ) և Ջազ-փոփ երգեցողություն։
Ծրագրի նպատակները
- Ավանդական ուղղություն․ Պահպանել և զարգացնել հայ ազգային, հոգևոր ու աշուղական երաժշտության կատարողական ավանդույթները։
- Ջազ-փոփ ուղղություն․ Ուսանողներին ուսուցանել ժամանակակից էստրադային և ջազային երաժշտության ոճերը, ժամանակակից արտահայտչամիջոցներն ու իմպրովիզացիայի արվեստը։
Կրթական ծրագրի վերջնարդյունքները
Ծրագրի հաջող ավարտին ուսանողը կկարողանա.
- Կատարել և մեկնաբանել համապատասխան ուղղության (հայ ավանդական կամ ջազ/փոփ) երաժշտությունը որպես մենակատար և անսամբլի/նվագախմբի անդամ։
- Տիրապետել բեմական կատարման հմտություններին, հատուկ տեխնիկաներին (ավանդական ուղղությամբ՝ հայկական նոտագրության համակարգ, ձայնակարգեր; ջազային ուղղությամբ՝ իմպրովիզացիայի հիմունքներ, ջազային հարմոնիա)։
- Իրականացնել նոտային տեքստերի վերծանություններ (ձայնագրությունից) կամ ինքնուրույն կազմակերպել համերգային բովանդակությունը։
- Ցուցաբերել պատմական զարգացումների խորը իմացություն (հայ աշուղական արվեստ, հոգևոր երաժշտություն կամ ջազ, ռոք, ֆանկ, ֆյուժն ժանրեր)։
- Աշխատել թիմում, հանդես գալ ժողովրդական վոկալ-գործիքային անսամբլներում, ժողովրդական նվագախմբերում կամ ջազ-փոփ բենդերում։
Ծրագրի կառուցվածքը և Կրեդիտները (240 կրեդիտ)
- ՋԱԶ ԵՎ ՓՈՓ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ․ Մասնագիտություն՝ 70 կրեդիտ (ներառում է 10 կրեդիտ ատեստավորում)
- Ընդհանուր մասնագիտական․ 136 կրեդիտ (Ջազային իմպրովիզացիա (18 կրեդիտ), Ջազ-փոփ անսամբլ (26 կրեդիտ), Ջազային հարմոնիա, Ջազ-փոփ երաժշտության պատմություն, Ոճաբանություն, Ընդհանուր դաշնամուր)
- Հումանիտար/մանկավարժական․ 36 կրեդիտ
Ընդունելության պայմաններ
- Քննություններ․ Մասնագիտություն (ծրագրի կատարում), սոլֆեջո (միաձայն թելադրություն)։
- Լրացուցիչ (ըստ ուղղության)․ Ժող․ նվագարաններ/Ջազ-փոփ գործիքներ՝ հարմոնիա; Ժող․ երգեցողություն/Ջազ-փոփ վոկալ՝ երաժշտության տարրական տեսություն։
- Պահանջներին ու փաստաթղթերի ցանկին ծանոթացեք Ընդունելություն բաժնում։
Միասնական ներառական կրթության քաղաքականություն
ԵՊԿ-ն նպաստում է իր բոլոր ուսանողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) անձանց լիարժեք ուսումնառությանը՝ ապահովելով անհրաժեշտ պայմաններ մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման համար։