Իրինա Հակոբյան
Դեկան
Ձևավորվել է 1940-ականների սահմանագծին Երևանի կոնսերվատորիայի ստուդիայի հիմնադրման օրվանից գործող դաշնամուրային բաժնի հիման վրա։ 1921 թվականից դաշնամուրի դասարանը վարել են Ա. Մնացականյանը, Հ. Մադաթյանը, Ե. Խանկալամյանը, Ե. Խոսրովյանը, Օ. Բաբասյանը: 1930-ականների վերջին դաշնամուրային բաժնի ղեկավարումը ստանձնեց Աննա Մնացականյանը: Տարբեր տարիներին ֆակուլտետի դեկաններ են եղել Միքայել Խաչատրյանը, Արամ Շամշյանը, Գեորգի Սարաջևը, Յուրի Հայրապետյանը, Սերգեյ Սարաջյանը, Իգոր Յավրյանը, Արմեն Բաբախանյանը։ Ֆակուլտետն այսօր միավորում է չորս ամբիոն։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) հիմնադրումից ի վեր (1921 թ.) եղել է դաշնամուրի դասարան, որը վարել են Ա. Մնացականյանը, Հ. Մադաթյանը, Ե. Խանկալամյանը, Ե. Խոսրովյանը, Օ. Բաբասյանը: 1930-ականների վերջին սկսեցին ձևավորվել ամբիոններ, և դաշնամուրային ամբիոնի ղեկավարումը ստանձնեց Ա. Մնացականյանը:
Դաշնամուրային դպրոցի վառ ներակայացուցիչներից են` Ռոբերտ Անդրեասյան, Գեորգի Վարդի Սարաջև, Աննա Ամբակումյան, Սիլվա Բունիաթյան, Կետտի (Եկատերինա) Մալխասյան, Ամալյա Բայբուրթյան, Ռոբերտ Շուգարով, Վաչե Ումր-Շատ, Ալեքսանդր Գուրգենով, Վիլլի Սարգսյան, Վահե Ահարոնյան, Ինեսսա Ճուղուրյան, Սվետլանա Նավասարդյան և ուրիշներ:
Տարբեր տարիների ֆակուլտետը ղեկավարել են Յուրի Հայրապետյանը, Սերգեյ Սարաջյանը, Իգոր Յավրյանը, Արմեն Բաբախանյանը: Ներկայիս ղեկավար Իրինա Հակոբյանը ֆակուլտետի առաջին կին դեկանն է:
Դաշնակահարի մասնագիտացում ստացող ուսանողները ձեռք են բերում մասնագիտական հմտություններ, ծանոթանում կատարողական հայեցակարգերին ու մեթոդներին, որոնք անհրաժեշտ են պրոֆեսիոնալ կատարող դառնալու ճանապարհին: Սրան նպաստում են անհատական աշխատանքը դասախոսի հետ, կատարողական վարպետության քննություններն ու համերգները:
Դաշնամուրային ֆակուլտետն ապահովում է ընդհանուր կատարողականության բարձր մակարդակ, զարգացնում է երաժշտի էսթետիկ ու քննադատական որակները, կատարման տեխնիկայի ու մեկնաբանության նրբությունների ընկալումը:
Ֆակուլտետի չորս ամբիոններում դասավանդում են շուրջ 120 մասնագետներ` պրոֆեսորներ, դոցենտներ, արվեստագիտության դոկտորներ և թեկնածուներ, դասախոսներ և ասիստենտներ:
Ունե՞ք հարցեր
Ամալյա Մխիթարյան
Ֆակուլտետի տեսուչ