Դաշնամուրային

Ձևավորվել է 1940-ական թվականների սահմանագծին Երևանի կոնսերվատորիայի ստուդիայի հիմնադրման օրվանից գործող դաշնամուրային բաժնի հիման վրա։ Դաշնամուրային բաժնի առաջին վարիչը՝ Աննա Մնացականյանն էր։ Տարբեր տարիներին ֆակուլտետի դեկաններ են եղել Միքայել Խաչատրյանը, Արամ Շամշյանը, Գեորգի Սարաջևը, Յուրի Հայրապետյանը, Սերգեյ Սարաջյանը, Իգոր Յավրյանը, Արմեն Բաբախանյանը։
Ֆակուլտետը միավորում է չորս ամբիոն՝ Մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոն, Կոնցերտմայստերական ամբիոն, Ընդհանուր դաշնամուրի ամբիոն, Կատարողական արվեստի պատմության, տեսության և մանկավարժության ամբիոն։
Իրինա Հակոբյան
Դեկան, պրոֆեսոր
Ամբիոններ

Դաշնակահար մանկավարժների առաջին սերունդը ռուսական ու արևմտաեվրոպական լավագույն կոնսերվատորիաների շրջանավարտներից էին ու երաժշտության ասպարեզի իսկական լուսավորիչներ։ Առաջին չորս մանկավարժներն էին՝ Անահիտ Մնացականյանը, Եվգենիա Խանկալամյանը, Եվգենիա Խոսրովյանը և Օլգա Բաբասյանը: Տարբեր տարիներին դասավանդել են Ռոբերտ Անդրիասյանը, Գեորգի Սարաջևը, Աննա Ամբակումյանը, Կետտի Մալխասյանը, Մարջան Մխիթարյանը, Սիլվա Բունիաթյանը, Վահե Ահարոնյանը, Վիլլի Սարգսյանը, Ռոզա Թանդիլյանը, Յուրի Հայրապետյանը, Ռոբերտ Շուգարովը, Զեմֆիրա Բարսեղյանը, Սերգեյ Սարաջյանը, Անահիտ Բոգդանյանը, Սերգեյ Քեչեկը, Ալեքսանդր Գուրգենովը, Անահիտ Ներսիսյանը, Կարինե Օհանյանը, Իգոր Յավրյանը, Սուրեն Զաքարյանը, Վաղարշակ Հարությունյանը և ուրիշներ: Այսօրվա համաշխարհային համերգային կյանքում ներկայանում են կոնսերվատորիայի լավագույն դաշնակահար շրջանավարտները Սվետլանա Նավասարդյանը, Անահիտ Ներսիսյանը, Արթուր Փափազյանը, Արմինե Գրիգորյանը, Արմեն Բաբախանյանը, Հայկ Մելիքյանը և ուրիշները։
Տարբեր տարիներին ամբիոնը գլխավորել են. Աննա Մնացականյանը, Յակով Կալեցկին /Լենինգրադ/, Ռոբերտ Անդրիասյանը, Գեորգի Սարաջևը, Աննա Ամբակումյանը, Կետտի Մալխասյանը, Սիլվա Բունիաթյանը, Վահե Ահարոնյանը, Անահիտ Բոգդանյանը, Վիլլի Սարգսյանը, Ռոզա Թանդիլյանը, Ալեքսանդր Գուրգենովը, Սուրեն Զաքարյանը, Ռոբերտ Շուգարովը, Սերգեյ Սարաջյանը, Անահիտ Ներսիսյանը: Ամբիոնի ուշադրության կենտրոնում ուսումնական գործընթացի կատարելագործումն է՝ հաշվի առնելով ժամանակակից մանկավարժության նվաճումներն ու ստեղծագործական կողմնորոշումը դեպի դասական և ժամանակակից երկացանկը: Մասնագիտական դաշնամուրի ամբիոնների դասախոսների, ասպիրանտների և ուսանողների ուժերով են իրականացվում հանրապետությունում անցկացվող համերգները, ներառյալ՝ մենահամերգները, անսամբլային ելույթներն ու նվագախմբի հետ համատեղ ելույթները:
Դաշնամուրային ֆակուլտետում հայ երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանի ջանքերով 1966-ին ստեղծվում է Երգեհոնի դասարանը: Մեծ երգեհոնահարի կատարողական ու մանկավարժական գործը շարունակում են նրա սաները՝ Արթուր Ադամյանը, Աննա Բակունցը։
Կարինե Օհանյան
Ամբիոնի վարիչ, դոցենտ
Դասախոսներ

Ռոզա Թանդիլյան
Պրոֆեսոր-խորհրդատու

Սվետլանա Նավասարդյան
Պրոֆեսոր-խորհրդատու

Անահիտ Ներսեսյան
Պրոֆեսոր-խորհրդատու

Մարինա Աբրահամյան
Պրոֆեսոր

Գեորգի Ավանեսով
Պրոֆեսոր

Զեմֆիրա Բասեղյան
Պրոֆեսոր

Իրինա Հակոբյան
Պրոֆեսոր

Վաղարշակ Հարությունյան
Պրոֆեսոր

Անժելիկա Հարությունյան
Պրոֆեսոր

Գայանե Մարգարյան
Պրոֆեսոր, Արվ․ թեկն․

Արմինե Մոկացյան
Պրոֆեսոր

Սերգեյ Սարաջյան
Պրոֆեսոր

Սերգեյ Քեչեկ
Պրոֆեսոր

Նունե Ասատրյան
Դոցենտ

Աննա Բակունց
Դոցենտ

Հայկանուշ Խաչատրյան
Դոցենտ

Նաիրա Հակոբյան
Դոցենտ

Աննա Ղազարյան
Դոցենտ

Լիլիթ Մկրտչյան
Դոցենտ

Գեորգի Սարաջյան
Դոցենտ

Արեգ Սարգսյան
Դոցենտ

Սիրանուշ Հարությունյան
Դասախոս

Էռնեստ Մանգուլյան
Դասախոս

Մարինե Մարգարյան
Դասախոս

Վարդան Թորոսյան
Ասիստենտ

Իզաբելլա Մարության
Ասիստենտ

Տիգրան Պետրոսյան
Ասիստենտ

Կոնցերտմայստերական պատրաստման դասընթացը ներմուծվեց Երևանի կոնսերվատորիայի ուսումնական գործընթացում 1929 թվականին: Դաշնամուրային բաժնում այն վարում էին Գևորգ Բուդաղյանը, հետո Ալեքսանդր Դոլուխանյանը, Գրիգորի Դոմբաևը, օպերային թատրոնի առաջատար կոնցերտմայստերներ Սոֆյա Մելիք-Բեգլարովան, Գալինա Ալեքսանդրովան, Նինա Սաղյանը և ուրիշներ: 1961 թվականին դասընթացը տեղափոխվեց կամերային անսամբլի վարույթի տակ /ամբիոնի վարիչ՝ Կարեն Կոստանյան/: 1970 թվականին կազմավորվեց կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնը: Աբիոնի վարիչներն են եղել. Հեղինե Տեր-Ղևոնդյանը /1970-1990/, Ալդա Զաքարյանը /1990-1995/, Հովհաննես Փարաջանյանը /1995-1996/, Ադա Հակոբյանը /1996-2005/, Սենորա Գյուլբուդաղյանը /2006-2022/: Ամբիոնը միավորել է հանրապետության առաջատար կոնցերտմայստերներին, որոնք ելույթներով հանդես են եկել և գալիս լավագույն մենակատարների հետ Հայաստանում և նրա սահմաններից դուրս հարյուրավոր քաղաքներում: Ամբիոնը մեծ դերակատարում ունի այս կարևորագույն դասընթացի մասնագիտացման, առանց բացառության, Հայաստանի բոլոր երաժշտական հաստատությունների համար բարձրակարգ մասնագետ-կոնցերտմայստերների պատրաստման գործում: Ամբիոնի շրջանավարտ դասախոսներից, ասպիրանտներից և ուսանողներից շատերը միջազգային և տարաշածրջանային մրցույթներում արժանացել են «Լավագույն կոնցերտմայստերական աշխատանքի համար» մրցանակների։
Զարուհի Ղազարյան
Ամբիոնի վարիչ, դոցենտ
Դասախոսներ

Սենորա Գյուլբուդաղյան
Պրոֆեսոր

Գոհարիկ Թորոյան
Պրոֆեսոր

Սահենիկ Մաղաքյան
Պրոֆեսոր

Սուսաննա Երիցյան
Պրոֆեսոր

Մարգարիտ Սարգսյան
Պրոֆեսոր

Լիանա Գասպարյան
Պրոֆեսոր

Իրինա Գրիգորյան
Դոցենտ

Զարուհի Թոփչյան
Դոցենտ

Օլգա Խոստիկյան
Դոցենտ

Սյուզաննա Համբարձումյան
Դոցենտ

Բելլա Սիմոնյան
Դոցենտ

Հռիփսիմե Աղաքարյան
Դասախոս

Արևիկ Գյուլբուդաղյան
Ուսումնական ասիստենտ

Լուսինե Թադևոսյան
Ուսումնական ասիստենտ

Հասմիկ Խաչատրյան
Ուսումնական ասիստենտ

Ռոզա Հովսեփյան
Ուսումնական ասիստենտ

Գայանե Մաթևոսյան
Ուսումնական ասիստենտ

Լիլի Մարկոսյան
Ուսումնական ասիստենտ

Գյուլնարա Ստեփանյան
Ուսումնական ասիստենտ

Մարիաննա Հայրապետյան
Դասախոս

Լուսինե Առաքելյան
Ուսումնական Ասիստենտ

Արեվիկ Գյուլբուդաղյան
Ուսումնական Ասիստենտ

Արուսյակ Դաւթյան
Ուսումնական Ասիստենտ

Տիգրանուհի Հուհաննիասյան
Ուսումնական Ասիստենտ

Մերի Մարգարյան
Ուսումնական Ասիստենտ

Վարդուհի Միրզոյան
Ուսումնական Ասիստենտ

Գայանե Ասլանյան
Ասիստենտ
Ընդհանուր դաշնամուրի դասընթացը ներմուծվել է դեռևս Երևանի երաժշտական ստուդիայի ուսումնական գործընթացում, իսկ այնուհետև՝ կոնսերվատորիայում, գործունեության առաջին իսկ տարիներից /անհրաժեշտության դեպքում դասավանդելու էին հրավիրվում մասնագիտական դաշնամուրի դասախոսները և լավագույն դաշնակահար-ուսանողները/: 1940 թվականին ընդհանուր դաշնամուրի ամբիոնի կազմավորումը հնարավորություն տվեց կատարելագործելու այդ միջֆակուլտետային դասընթացի դասավանդման մեթոդիկան:
Ամբիոնը ղեկավարել են. Օլգա Բաբասյանը /1940-1969/, Արփիկ Ազիզյանը /1969-1979/, Էդուարդ Աբրահամյանը /1979-1986/, Զեմֆիրա Բարսեղյանը /1987-1994/, Էլեոնորա Գասպարյանը /1994-2011/, Սվետլանա Դավթյանը /2011-ից/: Ամբիոնում ձևավորված հարուստ ավանդույթները փոխանցվում են նոր դասախոսական սերնդին:
Ամբիոնի դասախոսների հեղինակությամբ ստեղծվել են մեթոդական մշակումներ և մատենագրական ուղեցույցներ, գիտահանրամատչելի գրքույկներ, մենագրություններ և բազմաթիվ փոխադրումներ 2 և 4 ձեռքերի համար: Լայն տարածում են ստացել ուսանողների և դասախոսների համատեղ թեմատիկ համերգները ֆիլհարմոնիկ բեմահարթակներում:
Ամբիոնը մեծ դերակատարություն ունի ոչ միայն ուսանողներին հաղորդակից դարձնելով դաշնամուրային կատարողականությանը, այլև հարստացնելով նրանց աշխարհայացքն ու ձևավորելով երաժշտի անհատականությունը: Առավել առաջադեմ ուսանողների հաջողությունները շատ դեպքերում հնարավորություն են տվել նրանց՝ փոխադրվելու մասնագիտական դաշնամուրի ամբիոն
Աննա Ղազարյան
Ամբիոնի վարիչ, դոցենտ
Դասախոսներ

Համասփյուռ Մանուկյան
Պրոֆեսոր

Կարեն Անանյան
Դոցենտ

Նաիրա Խաչատրյան
Դոցենտ

Իզաբելլա Կոստանդյան
Դոցենտ

Նաիրա Հարությունյան
Դոցենտ

Անաիդա Հովսեփյան
Դոցենտ

Իրինա Մամիկոնովա
Դոցենտ

Զարուհի Շահինյան
Դոցենտ

Ռուզան Սիմավորյան
Դոցենտ

Զարուհի Աբովյան
Դասախոս

Ալիսա Ալթունյան
Դասախոս

Իրինա Աղաջանյան
Դասախոս

Նաթելա Աճեմյան
Դասախոս

Կարինե Ավետիսյան
Դասախոս

Արմենուհի Գևորգյան
Դասախոս

Լուսինե Գրիգորյան
Դասախոս
Նարինե Ենգիբարյան
Դասախոս

Զարուհի Խաչատրյան
Դասախոս

Լիանա Հակոբյան
Դասախոս

Մարինե Հայրապետյան
Դասախոս

Աիդա Ղազարյան
Դասախոս

Աննա Ճուղուրյան
Դասախոս

Մարինե Մարտիկյան
Դասախոս

Նարինե Մելիք-Իսրայելյան
Դասախոս
Ռուզան Մեհրաբյան
Դասախոս

Զարուհի Միկոյան
Դասախոս

Ամալյա Մխիթարյան
Դասախոս

Սուսաննա Պողոսյան
Դասախոս

Արմինե Պողոսյան
Դասախոս

Մեթոդաբանության ու կատարողական արվեստ դասընթացները կոնսերվատորիայում ներմուծվել են 1950-ականներից։ 1980 թվականին վաստակաշատ մանկավարժ ու գիտնական Շուշանիկ Ափոյանի ջանքերով ստեղծվեց նոր ամբիոն, որը 1990 – 2019 թվականները ղեկավարել է արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Իրինա Զոլատովան։
Ամբիոնի գործունեության առաջնային ուղղություններն են՝ մասնագիտացված դասընթացների մշակումն ու ներմուծումը, պրոֆիլային թեմաներով մեթոդական ձեռնարկների, մենագրությունների, գիտական հոդվածների, նոտային և մասնագիտական ժողովածուների ստեղծումը, ասպիրանտների ատենախոսական ուսումնասիրությունների իրականացումն ու ղեկավարումը, մասնակցությունը գիտաժողովներին /այդ թվում՝ միջազգային/, հրապարակախոսական ելույթները մամուլում, մեթոդական օժանդակությունը հանրապետության երաժշտական հաստատություններին և այլն:
Ամբիոնն ընդգրկում է գիտամանկավարժական, մեթոդական և երաժշտական դաստիարակությանը վերաբերող բազմազան ոլորտները, 2019-ից գործում է միջառարկայական մասնագիտացման կենտրոնը, կյանքի է կոչվում ուսումնական պրակտիկայի նոր ձևաչափ, որի շնորհիվ համագործակցության նոր հնարավորություններ են ստեղծվում երաժշտական կրթօջախների հետ:
Լիլիթ Եփրեմյան
Ամբիոնի վարիչ, դոցենտ
Դասախոսներ

Նունե Բադալյան
Պրոֆեսոր

Աիդա Նալբանդյան
Պրոֆեսոր
Նարինե Զարիֆյան
Պրոֆեսոր

Գայանե Մարգարյան
Պրոֆեսոր

Անահիտ Բաղդասարյան
Դոցենտ

Լիլի Մարկոսյան
Դոցենտ
Ժաննա Բաղրամյան
Դոցենտ

Արմենուհի Կարապետյան
Դոցենտ

Ջուլիետա Նազարյան
Դոցենտ

Արման Աբրահամյան
Դասախոս

Յելբերտ Ասատրյան
Դասախոս

Վարուժան Ավանեսյան
Դասախոս

Լուսինե Ազարյան
Դասախոս

Սոֆի Միքայելյան
Դասախոս

Քնարիկ Բաբաջանյան
Դասախոս

Մարինե Մավիսաքալյան
Դասախոս

Շուշան Այվազյան
Ավագ լաբորանտ