Վոկալ-տեսական

Երևանի կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետը ձևավորվել է 1940-ական թվականների սահմանագծին՝ իր մեջ միավորելով գործունեության բնույթով տարբեր ուղղվածության ամբիոններ, որոնք դուրս էին մնացել դաշնամուրային և նվագախմբային ֆակուլտետների շրջանակներից: Վոկալ-տեսական /միավորյալ/ ֆակուլտետի ամբիոնների շարունակաբար աճող թիվը ներկայումս հասնում է 10-ի. Ակադեմիական երգեցողություն ամբիոն, Օպերային պատրաստման ամբիոն, Խմբավարության և օպերային-սիմֆոնիկ դիրիժորության ամբիոն, Կոմպոզիցիայի ամբիոն, Երաժշտության պատմության ամբիոն, Երաժշտության տեսության ամբիոն, Հայ երաժշտական ֆոլկլորագիտության ամբիոն, Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոն, Ջազ և փոփ երաժշտության ամբիոն, Հումանիտար գիտությունների ամբիոն։
Ֆակուլտետի դեկանները /տարբեր տարիների/ եղել են. Ալեքսանդր Դոլուխանյանը, Միքայել Խաչատրյանը, Մարգարիտ Բրուտյանը, Հենրիկ Սմբատյանը, Դավիթ Ղազարյանը։
Ֆակուլտետի իրավասության տակ են ստեղծագործական ենթաբաժինները և ուսանողական կազմակերպություները. Օպերային ստուդիան /ներառյալ մենակատարները, նվագախումբը և «Կոմիտաս» երգչախումբը/, Խմբավարության և օպերային-սիմֆոնիկ դիրիժորության ուսումնական երգչախումբը, Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործության կաբինետը, Ժողովրդական գործիքների «Հայահունչ» նվագախումբը, հայ հոգևոր երգի «Պատարագ» երգչախումբը։
Ռուբեն Ասատրյան
Դեկան, դոցենտ
Ամբիոններ

Կոմպոզիցիայի առաջին պարապմուքները վարել է Ալեքսանդր Սպենդիարյանը, իսկ ամբիոնի հիմնադիրը հայկական օպերային ու սիմֆոնիկ արվեստի մեծավաստակ ներկայացուցիչ Հարո Ստեփանյանն էր: Այս բաժնում սովորող առաջին մրցանակակիր ուսանողներն են եղել Ալեքսանդր Հարությունյանը և Էդվարդ Միրզոյանը: Մինչ օրս ամբիոնի ուսանողների գրած լավագույն ստեղծագործությունները հնարավորություն ունեն հնչել ամենատարբեր բեմերին: Գրեթե բոլոր հայ կոմպոզիտորները կամ սովորել են կամ դասավանդել մեր կոնսերվատորիայում․ Գրիգոր Եղիազարյան, Ղազարոս Սարյան, Առնո Բաբաջանյան, Ավետ Տերտերյան, Էդգար Հովհաննիսյան, Գրիգոր Հախինյան,Ալեքսանդր Աճեմյան, Տիգրան Մանսուրյան, Մարտուն Իսրայելյան, Աշոտ Զոհրաբյան, Լևոն Չաուշյան, Ռոբերտ Ամիրխանյան, Վարդան Աճեմյան և ուրիշներ։
Վաչե Շարաֆյան
Ամբիոնի վարիչ, Դոցենտ
Դասախոսներ
Վահրամ Բաբայան
Պրոֆեսոր
Արամ Սաթյան
Պրոֆեսոր
Միխայիլ Կոկժաև
Պրոֆեսոր

Ստեփան Ռոստոմյան
Պրոֆեսոր
Արմենուհի Կարապետյան
Դոցենտ
Արամ Սաթյան
Պրոֆեսոր
Արմենուհի Կարապետյան
Դոցենտ

Արամ Հովհաննիսյան
Դասախոս, Ուսումնական գծով պրոռեկտոր

Ռուբեն Անտոնյան
Դասախոս

Նարինե Մխիթարյան
Դասախոս

Արամ Հովհաննիսյան
Դասախոս

Արփինե Կալինինա
Լաբորանտ

Ռուբեն Անտոնյան
Դասախոս
Ռոմանոս Մելիքյանը կարևորում էր տեսական ու պատմական գիտելիքները պրոֆեսիոնալ երաժշտի ուսուցման ընթացքում: 1938 թվականին Կոնստանտին Մելիք-Վրթանեսյանի, Զավեն Վարդանյանի և ռեկտոր Սամսոն Գասպարյանի նախաձեռնությամբ ստեղծված երաժշտագիտական բաժինն ընդունում է առաջին ուսանողներին: Հայ երաժշտագիտության ու կոնսերվատորիայի պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունեն մեծանուն գիտնականներ Գեորգի Տիգրանովը, Ալեքսանդր Շահվերդյանը, Քրիստոփոր Քուշնարյանը, որոնց նախանշած բարձր նշաձողը շարունակեցին կրտսեր ժամանակակիցներն ու հետագա սերնդի ներկայացուցիչները՝ Աննա Բարսամյանը, Մարգարիտ Հարությունյանը, Արմեն Բուդաղյանը, Արաքսի Սարյանը, Իրինա Տիգրանովան, Ժաննա Զուրաբյանը, Զառա Տեր-Ղազարյանը, Մհեր Նավոյանը և ուրիշները։
1962 թվականից aմբիոնը միավորեց երաժշտա-պատմական դասընթացները, որոնք ներմուծվել էին Երևանի կոնսերվատորիայի ուսումնական գործընթացում նրա սկզբնավորման օրվանից և համակարգվեցին 1937 թվականին պատմատեսական բաժնի հիմնադրումով: Բաժնի /այնուհետև ամբիոնի/ ղեկավարներն են եղել. Կոնստանտին Մելիք-Վրթանեսյանը /1937-1943 և 1958-1960/, Գեորգի Տիգրանովը /1943-1947/, Տիգրան Տեր-Մարտիրոսյանը /1947-1948/, Անուշավան Տեր-Ղևոնդյանը /1948-1958/, Գևորգ Բուդաղյանը /196-1962/, Մարգարիտ Հարությունյանը /1962-1974 և 1982-1995/, Աննա Բարսամյանը /1974-1976/, Արմեն Բուդաղյանը /1976-1982/, Արաքսի Սարյանը /1995-2013/, Լուսինե Սահակյանը /2014-2026/։ Ամբիոնը աջակցում է հանրապետության երաժշտական ուսումնարաններին և դպրոցներին, ինչպես նաև սփյուռքի երաժշտական հաստատություններին: Ամբիոնի աշխատանքն ընթանում է փոխադարձ համագործակցությամբ գիտական, կրթական, մշակութային տարբեր կազմակերպությունների հետ։
Ամբիոնը պատմական դեր ունի դեռևս Կոմիտասից սկիզբ առնող հայ երաժշտագիտության ավանդույթներն ամրապնդելու և զարգացնելու, հանրապետությունը բարձրակարգ մասնագետներով ապահովելու գործում, որոնք իրենց արժանի տեղն են զբաղեցնում պատմաբան-երաժշտագետի աշխատանքի հետ կապված մշակույթի բոլոր բնագավառներում. հետազոտողներ, մանկավարժներ, երաժշտական-կյանքի կազմակերպիչներ, դասախոս-պրոպագանդիստներ, թանգարանների և արխիվների աշխատողներ, ԶԼՄ-ների և գիտական հրատարակչությունների աշխատակիցներ և այլն։
Նարինե Սահակյան
Ամբիոնի վարիչ, Դոցենտ, Արվ․ թեկնածու
Դասախոսները

Մարիամ Վարդանյան
Ասիստենտ
Ժաննա Զուրաբյան
պրոֆեսոր, արվ․ դոկտոր

Մհեր Նավոյան
պրոֆեսոր, արվ․ դոկտոր
Արմեն Բուդաղյան
պրոֆեսոր, արվ․ թեկն․
Լուսինե Սահակյան
դոցենտ, արվ․ թեկն․
Նարինե Ավետիսյան
դոցենտ, արվ․ թեկն․
Աննա Խաչատրյան
դոցենտ, արվ․ թեկն․
Օլյա Նուրիջանյան
դոցենտ, արվ․ թեկն․

Մարինե Մավիսաքալյան
դասախոս, արվ․ թեկն․
Նոնա Ոսկանյան
դասախոս
Սեդա Շեյրանյան
Դասախոս

Լիլիթ Մարտիրոսյան
դասախոս

Քնարիկ Փիլոսյան
դասախոս

Աստղիկ Մարտիրոսյան
դասախոս

Զավեն Սիմոնյան
դասախոս

Հասմիկ Համբարյան
դասախոս

Երաժշտության տեսության ամբիոնը վարում է Երևանի կոնսերվատորիայում հիմնադրման օրից ներառած երաժշտատեսական դասընթացները։ Երկար տարիներ գործելով երաժշտության պատմության, տեսության և կոմպոզիցիայի միացյալ ամբիոնի ներքո, երաժշտության տեսության ամբիոնը 1962-1972 թվականներին գործեց համատեղ կոմպոզիցիայի ամբիոնի հետ /ամբիոնի վարիչ՝ Ռոբերտ Աթայան/, իսկ հետագայում դարձավ առանձին կառույց: Ամբիոնի վարիչներն են եղել. Ռոբերտ Աթայանը /1972-1974 և 1982-1987/, Նովալիս Դերոյանը /1974-1976/, Ռաֆայել Ստեփանյանը /1976-1982/, Ռոբերտ Ամիրխանյանը /1987-2018/։ Անուրանալի է 20-րդ դարի անվանի տեսաբաններ՝ Ռոբերտ Աթայանի, Գայանե Չեբոտարյանի, Սուսաննա Ամատունու, Էդվարդ Փաշինյանի, Նովալիս Դերոյանի, Ռաֆայել Ստեփանյանի, Արմեն Անանյանի մանկավարաժական ու գիտական գործունեությունը։ Ամբիոնի միջազգային կապերն իրականացվում են արտասահմանյան երաժշտական հրատարակչությունների /հոդվածների ժողովածուներ, հանրագիտարաններ և այլն/ միջոցով, Հայաստանում և նրա սահմաններից դուրս անցկացվող միջազգային գիտաժողովներին և համաժողովներին մասնակցությամբ: Ամբիոնը ակտիվ կապ է պահպանում Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի և ԱՊՀ կոնսերվատորիաների հետ։ Ամբիոնը նշանակալի դեր է ունեցել բարձրակարգ տեսաբան-երաժշտագետների պատրաստման, հանրապետությունում երաժշտատեսական մտքի խթանման և զարգացման գործում: Աշխատանքն իրականացվում է ազգային երաժշտական նյութի հիման վրա: Մշակվել են հայալեզու երաժշտատեսական գիտական տերմինաբանության հիմքերը:
Ռուզաննա Ստեփանյան
Ամբիոնի վարիչ, Դոցենտ, Արվ․ թեկնածու
Դասախոսներ

Ռոբերտ Ամիրխանյան
Պրոֆեսոր խորհրդատու
Սվետլանա Սարգսյան
Պրոֆեսոր, Արվ․ դոկտոր
Կարինե Ջաղացպանյան
Պրոֆեսոր, Արվ․ դոկտոր
Միխայիլ Կոկժաև
Պրոֆեսոր, Արվ․ թեկնածու
Ռոզա Մանուկյան
Պրոֆեսոր
Ծովինար Մովսիսյան
Ռեկտորի պաշտոնակատար, Դոցենտ, Արվ․ թեկնածու
Սվետլանա Բոյաջյան
Դոցենտ

Նունե Աթանասյան
Դոցենտ, Արվ․ թեկնածու

Մարինե Մավիսաքալյան
Դասախոս, Արվ․ թեկնածու
Տաթևիկ Շախկուլյան
Դասախոս, Արվ․ թեկնածու
Դավիթ Պողոսյան
Դասախոս

Նաիրա Գրիգորյան
Դասախոս
Իրինա Խաչատրյան
Դասախոս
Նառա Բաղդասարյան
Դասախոս
Սաթենիկ Ղափլանյան
Դասախոս

Արմենուհի Բաբլոյան
Դասախոս
Կոմիտասն իր երազած կոնսերվատորիայում պետք է կրթեր հայ երաժիշտների, ովքեր կնվիրվեին ազգային երաժշտության ուսումնասիրմանը: Երաժշտական ստուդիայի, ապա՝ կոնսերվատորիայի առաջին ղեկավար՝ Ռոմանոս Մելիքյանը հիմնադրում է ժողովրդական երգերի հավաքման ավանդույթը՝ նախանշելով ապագա ֆոլկլորագիտության ամբիոնի առանցքային ասպարեզը: 1969 թվականին Կոմիտասի 100-ամյակի առիթով բացվեց ժողովրդական ստեղծագործության կաբինետը, որը գլխավորել են Մարգարիտ Բրուտյանը /1969-1979/, Հասմիկ Էլոյանը /1979-1980/, Անահիտ Կիրակոսյանը /1980-2004/, Աստղիկ Սահակյանը /2004 թվականից/: Կես դարից ավելի այստեղ ապրում են կաբինետի հիմնադրի՝ Մարգարիտ Բրուտյանի ստեղծած գիտամանկավարժական ավանդույթները՝ երաժշտական նյութի հավաքագրում, համակարգում, վերծանում, մշակում, խմբագրում, հրատարակում: 1988 թվականից կաբինետի ուսումնական կարգավիճակը վերափոխվում է ամբիոնի, որի ամենաբեղուն տարիները կապվում են վաստակաշատ պրոֆեսոր Ալինա Փահլևանյանի ղեկավարության հետ։ Իրենց բազմաբնույթ գործունեությունն են ծավալում ժամանակի անվանի գիտնականները և երաժիշտները, այդ թվում՝ Աննա Արևշատյանը, Մհեր Նավոյանը, Լիլիթ Երնջակյանը, Անահիտ Բաղդասարյանը, Թովմաս Պողոսյանը և ուրիշները։
Ամբիոնի բնորոշ հատկանիշը բազմապրոֆիլայնությունն է՝ համադրելով գործնական և գիտական-հրատարակչական գործի հետ: Աշխատանքն ընթանում է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և մերձավոր ու հեռավոր արտերկրների ֆոլկլորագիտական կենտրոնների հետ համագործակցությամբ։ Ներկայումս կաբինետի և ամբիոնի ձայնադարանում առկա 14000 ֆոլկլորային նմուշները հավաքվել են Հայաստանում /ավելի քան 20 մարզերում և քաղաքներում/, Վրաստանի, Հյուսիսային Կովկասի, Սև ծովի ափի, ինչպես նաև Լեհաստանի, Ռումինիայի հայաբնակ շրջաններում: Հավաքված նյութը վերծանվում է դասախոսների ուժերով՝ ներգրավելով նաև ուսանողներին։ Առաջին անգամ Երևանի կոնսերվատորիայի ուսումնական գործընթացում ներմուծված դասընթացներն են՝ Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն, Հայ ժողովրդական բանաստեղծական արվեստ, Հայ միջնադարյան մոնոդիկ երաժշտություն, Հայ հոգևոր երաժշտություն, Հայ աշուղական երաժշտություն, Արևելքի դասական երաժշտության հիմունքներ, Ժողովրդական երգերի վերծանում, վերլուծում և մատենագրում, Ժողովրդական երգերի և գործիքային մեղեդիների վերծանում, Հայկական նոտագրություն, մասնագիտացումներ՝ ֆոլկլորագիտություն, միջնադարագիտություն, աշուղագիտություն։
Նունե Աթանասյան
Ամբիոնի վարիչ, Դոցենտ, Արվ․ թեկնածու
Դասախոսներ
Լիլիթ Երնջակյան
պրոֆեսոր, արվ․ դոկտոր
Ալինա Փահլևանյան
պրոֆեսոր, արվ․ թեկն․
Թովմաս Պողոսյան
Պրոֆեսոր, բան․ գիտ․ թեկն․

Մհեր Նավոյան
Պրոֆեսոր, արվ․ դոկտոր
Անահիտ Կիրակոսյան
դոցենտ
Անահիտ Բաղդասարյան
դոցենտ, արվ․ թեկն․
Ջեննի Ասատրյան
դոցենտ

Լիլիթ Հարությունյան
դասախոս, արվ․ թեկն․
Մարիաննա Տիգրանյան
դասախոս, արվ․ թեկնածու
Աստղիկ Սահակյան
դասախոս

Եվգենյա Կարապետյան
դասախոս
Նունե Իսրայելյան
դասախոս
Կարինե Բրուտյան
դասախոս
Անահիտ Գևորգյան
դասախոս
Հասմիկ Էլոյան
դասախոս
Կոնսերվատորիայի հիմնադրման պահից պրոֆեսիոնալ երաժշտական կրթության կարևոր օղակներից էր Ռոմանոս Մելիքյանի ստեղծած ու ղեկավարած ուսանողական երգչախումբը, որը մեր երաժշտական կյանքում Հայաստանից դուրս առաջին հաջողություններն ունեցող կոլեկտիվն էր: Խմբավարության ամբիոնը ստեղծվել է 1946-ին՝ ռեկտոր Կոնստանտին Սարաջևի նախաձեռնությամբ: Առաջին ղեկավարը Թաթուլ Ալթունյանն էր: Նրա ղեկավարությամբ ամբիոնում դրվել են կոնսերվատորիական երգչախմբի հետ խմբավար ուսանողների գործնական աշխատանքի հիմքերը: Կոնսերվատորիայի ոչ մի ամբիոն ափյուռքահայ երաժիշտների հետ այնպես սերտ կապի մեջ չի, ինչպես խմբավարական ամբիոնը: Եվրոպայի, Արևելքի, Ամերիկայի հայկական գաղութների երգչախմբերի ղեկավարներն այս ամբիոնի հետ սերտ կապի մեջ են: Սփյուռքահայ խմբավարներից շատերն իրենց կրթությունը ստացել են Երևանի կոնսերվատորիայում: Այսօրվա ամբիոնում դասավանդում են անվանի երաժիշտներ Հովհաննես Չեքիջյանը, Դավիթ Ղազարյանը, Հովհաննես Միրզոյանը, Կարինե Առաքելյանը, Գեղունի Չթչյանը, Տիգրան Հեքեքյանը, Սոնա Հովհաննիսյանը և այլք։ Հայ սիմֆոնիկ դիրիժորների մի քանի սերունդ են դաստիարակել մեր կոնսերվատորիայի վաստակաշատ պրոֆեսորներ Արամ Քաթանյանը, Միքայել Մալունցյանը, Էմին Խաչատրյանը, Հակոբ Ոսկանյանը, Ռաֆայել Մանգասարյանը, Արամ Ղարաբեկյանը, Յուրի Դավթյանը և ուրիշներ։
Դավիթ Ղազարյան
Ամբիոնի վարիչի պաշտոնակատար, Պրոֆեսոր
Դասախոսներ

Հովհաննես Չեքիջյան
Պրոֆեսոր-խորհրդատու

Գեղունի Չթչյան
Պրոֆեսոր-խորհրդատու
Երվանդ Երկանյան
Պրոֆեսոր
Տիգրան Հեքեքյան
Պրոֆեսոր
Սոնա Հովհաննիսյան
Պրոֆեսոր
Հովհաննես Միրզոյան
Պրոֆեսոր

Ռուբեն Ասատրյան
Դոցենտ

Արտաշես Բաբուրյան
Դոցենտ

Արմենուհի Կարապետյան
Դոցենտ
Վարվառա Հովհաննիսյան
Դոցենտ
Նունե Ղազանչյան
Դոցենտ

Գայանե Սահակյան
Դասախոս
Անահիտ Վարդանյան
Դասախոս
Նարինե Ենգիբարյան
Ուսումնական ասիստենտ
Արամ Թուրաբյան
Ուսումնական ասիստենտ

Նարինե Մելիք-Իսրայելյան
Ուսումնական ասիստենտ
Լիլիթ Մելքոնյան
Ուսումնական ասիստենտ

Զարուհի Շահինյան
Ուսումնական ասիստենտ
Մեներգեցողությունը Երևանի երաժշտական ստուդիա-կոնսերվատորիայի ուսումնական գործընթացում տեղ գրաված առաջին դասընթացներից է: Մեներգեցողության բաժինը ղեկավարել են՝ Արուս Բաբալյանը /1921-1924/, Աստղիկ /Աստրա/ Աբրահամյանը /1925-1927/, Ելենա Կագարյանը /1927-1935/, Նադեժդա Կարդյանը /1935-1939/: 1939 թվականին մեներգեցողության դասարանների հիման վրա կազմավորվեց ամբիոնը: Ամբիոնի վարիչներն են եղել՝ Նադեժդա Կարդյանը /1939-1943; 1949-1953/, Հայկանուշ Դանիելյանը /1943-1949/, Թամար Շահնազարյանը /1953-1964; 1965-1970; 1973-1977/, Արմենուհի Քարամյանը /1964-1965/, Պավել Լիսիցյանը /1970-1973/, Տաթևիկ Սազանդարյանը /1977-1988/, Գոհար Գասպարյանը /1988-2007/, Սուսաննա Մարտիրոսյանը /2007-2018/, Գայանե Գեղամյանը /2018 մինչ օրս/: 1998 թվականին մեներգեցողության ամբիոնի դասախոսների մի մասը միավորվեցին մեներգեցողության նոր ամբիոնում /հետագայում՝ մեներգեցողության N 2 ամբիոն; ամբիոնի վարիչ՝ Սվետլանա Կոլոսարյան/: Մեներգեցողության ամբիոնները հիմնարար դերակատարում են ունեցել Հայաստանում համաշխարհային երգչական մշակույթի ավանդույթների արմատավորման և հանրապետության երաժշտական թատրոններին, ֆիլհարմոնիկ կազմակերպություններին և ուսումնական հաստատություներին վոկալիստների բարձրակարգ կադրերով ապահովելու գործում։
Ամբիոնը Հայաստանի մշակույթի առաջատար հաստատությունների հետ համատեղ հանդիսանում է մի շարք հանրապետական մրցույթների հիմնադիր-նախաձեռնողը.
- Ալեքսանդր Սպենդիարովի անվ.
- Ավետիք Իսահակյանի անվ.
- Belcanto
- Թամար Շահնազարյանի անվ.
- Տաթևիկ Սազանդարյանի անվ.
- Արշավիր Կարապետյանի անվ.
- Զարա Դոլուխանովայի և Պավել Լիսիցյանի անվ. և այլ
Այդ մրցույթների հաղթողների և դափնեկիրների ծանրակշիռ մասը Երևանի կոնսերվատորիայի շրջանավարտները, ասպիրանտները և ուսանողներն են։
Ամբիոնի ուսանողների, ասպիրանտների և շրջանավարտների թվում կան համաշխարհային օպերային և համերգային բեմահարթակներում ճանաչման արժանացած, միջազգային մրցույթների դափնեկիրներ. Հասմիկ Հացագործյան, Ջուլիետ Գալստյան, Գայանե Գրիգորյան, Արաքս Դավթյան, Աննա Մաիլյան, Լուսինե Մարկոսյան, Սուսաննա Մարտիրոսյան, Անահիտ Մխիթարյան, Հասմիկ Պապյան, Քրիստինե Սահակյան, Վարդուհի Խաչատրյան, Էլլադա Չախոյան, Գեղամ Գրիգորյան, Սարգիս Գույումջյան, Արսեն Սողոմոնյան, Բարսեղ Թումանյան և ուրիշներ
Ամբիոնի դասախոսների մեծ մասը ակտիվ համերգային գործունեությամբ զբաղվող երգիչներ են, որոնք սերտորեն կապված են հանրապետության համերգային կյանքի հետ: Նրանցից շատերն արժանացել են բարձր պարգևների և կոչումների: Հազարավոր համերգներ և օպերային ներկայացումներ Հայաստանում և արտասահմանում, ձայնագրություններ Հեռուստառադիոյի ֆոնդերում և սկավառակների վրա, բազմաճյուղ միջազգային կապեր՝ այսպիսին է այդ ամբիոնների գործունեության ոլորտի ընդհանուր բնութագիրը:
Մեներգեցողության դասարանների պրոֆեսորների դասավանդման սկզբունքներն իրենց արտացոլումն են գտել մի շարք գիտական ուսումնասիրություններում, դասագրքերում և մեթոդական ձեռնարկներում: Ամբիոնում ներմուծվել է հայ վոկալ կատարողականության պատմության դասընթացը /դասընթացի հիմնադիր՝ Արաքսի Սարյան/։
Գայանե Գեղամյան
Ամբիոնի վարիչ, Պրոֆեսոր
Դասախոսներ
Ալլա Գալուստյան
Պրոֆեսոր
Աննա Մայիլյան
Պրոֆեսոր
Աշխեն Թադևոսյան
Պրոֆեսոր
Արնոլդ Քոչարյան
Պրոֆեսոր
Արմենուհի Սեյրանյան
Պրոֆեսոր
Կարինե Մկրտչյան
Պրոֆեսոր
Կոնստանտին Սիմոնյան
Պրոֆեսոր
Մարինե Դեինյան
Պրոֆեսոր
Ռեբեկա Օջախյան
Պրոֆեսոր
Արմենուհի Բազինյան
Դոցենտ

Գևորգ Հակոբյան
Դոցենտ

Հասմիկ Հացագործյան
Դոցենտ
Գայանե Մաթևոսյան
Դոցենտ

Լիլի Մարկոսյան
Դոցենտ
Նունե Մուրադյան
Դոցենտ
Ջուլիետա Նազարյան
Դոցենտ
Աննա Պողոսյան
Դոցենտ
Քրիստինե Սահակյան
Դոցենտ
Լիանա Վարդանյան
Դոցենտ
Մարիա Քոչարյան
Դոցենտ

Սուրեն Մքյան
Դասախոս
Արծվիկ Դեմուրչյան
Դասախոս

Ալեքսանդր Թամազով
Դասախոս
Գրետա Հարությունյան
Դասախոս

Մագդա Մկրտչյան
Դասախոս
Աննա Շիրոյան
Դասախոս

Գյուլնարա Ստեփանյան
Դասախոս

Նելլի Նադարյան
Ուսումնական ասիստենտ

Աշխեն Գրիգորյան
Ուսումնական ասիստենտ

Ռուզաննա Գրիգորյան
Ուսումնական ասիստենտ
Վարդգես Դադայան
Ուսումնական ասիստենտ

Հերմինե Դանիելյան
Ուսումնական ասիստենտ
Նաիրա Դանիելյան
Ուսումնական ասիստենտ

Աստղիկ Ղարիբյան
Ուսումնական ասիստենտ

Հարություն Թագվորյան
Ուսումնական ասիստենտ
Նարինե Թովմասյան
Ուսումնական ասիստենտ
Գայանե Թորոսյան
Ուսումնական ասիստենտ
Դիանա Խաչատրյան
Ուսումնական ասիստենտ
Լիանա Խաչատրյան
Ուսումնական ասիստենտ

Լիանա Հարությունյան
Ուսումնական ասիստենտ
Էլեն Կիրակոսյան
Ուսումնական ասիստենտ

Լիլիթ Հակոբյան
Ուսումնական ասիստենտ

Նաիրա Հակոբյան
Ուսումնական ասիստենտ
Մարիաննա Հայրապետյան
Ուսումնական ասիստենտ

Կատարինե Հովսեփյան
Ուսումնական ասիստենտ

Աննա Ճուղուրյան
Ուսումնական ասիստենտ
Նվարդ Մարուխյան
Ուսումնական ասիստենտ
Բելլա Սիմոնյան
Ուսումնական ասիստենտ
Իզաբելա Շախսուվարյան
Ուսումնական ասիստենտ

Աննա Ջալլադյան
Ուսումնական ասիստենտ
Իրինա Ջավադյան
Ուսումնական ասիստենտ
Մարգարիտ Սարգսյան
Ուսումնական ասիստենտ
Քրիստինե Սիմոնյան
Ուսումնական ասիստենտ

Մարինե Մկրտչյան
Ուսումնական Ասիստենտ

Ելենա Վարդազարյան
Ուսումնական ասիստենտ
Հայաստանում ինչպես նվագախմբային, երգչախմբային, այնպես էլ օպերային արվեստի հիմքը դրվել է կոնսերվատորիայում. 1928-ի մայիսի 18-ին առաջին անգամ օպերային տեսարանները ներկայացվում են բեմական հագուստով և գրիմով նվագախմբի ուղեկցությամբ: Օպերային դասարանի ռեժիսորն էր Արշակ Բուրջալյանը, ում անունով այսօր կոնսերվատորիայում գործում է թատերական խմբակ և ուսանողների ուժերով ներկայացված նախագծերը հանրապետական ու միջազգային բեմերում մրցանակների են արժանանում:
Երևանի կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնը ձևավորվել է 1968 թվականին օպերային դասարանի հիմքի վրա, որը գործում էր 1926-1927 ուսումնական տարվանից մեներգեցողության բաժնի /ավելի ուշ՝ ամբիոնի/ շրջանակներում: Տարբեր տարիների ամբիոնը ղեկավարել են Վահագն Բագրատունին /1968-1970; 1987-1990/, Ռաֆայել Մանգասարյանը /1970-1987/, Տիգրան Լևոնյանը /1991-2004/, Հովհաննես Հովհաննիսյանը /2004 - 2018/, Կարեն Լավչյան /2018-ից մինչ օրս/: Օպերային պատրաստման ամբիոնի աշխատանքը տարվում է կոնսերվատորիայի մեներգեցողության ամբիոնների, օպերային ստուդիայի, Երևանի օպերային թատրոնի հետ սերտ կապված: Վոկալիստ-դասախոսների, դիրիժորների, ռեժիսորների, դաշնակահար-կոնցերտմայստերների համատեղ աշխատանքի արդյունքում ուսանողները տիրապետում են օպերային արվեստի առանձնահատկություններին: Ամբիոնի շրջանավարտները բարձրակարգ մասնագետներ են, որոնք հաջողությամբ հանդես են գալիս շատ երկրների օպերային բեմահարթակներում
Օպերային դասարանի, իսկ այնուհետև՝ օպերային պատրաստման ամբիոնի ձևավորման գործին ակտիվորեն աջակցել են ականավոր դիրիժորներ Սուրեն Չարեքյանը, Գևորգ Բուդաղյանը, Կոնստանտին Սարաջևը, Միքայել Մալունցյանը, Ռաֆայել Մանգասարյանը, Յուրի Դավթյանը, Արամ Քաթանյանը, ռեժիսորներ Արշակ Բուրջալյանը, Լևոն Քալանթարը, Արմեն Գուլակյանը, Դավիթ Պողոսյանը, Ռաֆայել Ջրբաշյանը, Վահագն Բագրատունին, Տիգրան Լևոնյանը, Արմեն Մելիքսեթյանը, Հովհաննես Հովհաննիսյանը և ուրիշներիր՝ Արաքսի Սարյան/:
Կարեն Լավչյան
Ամբիոնի վարիչ, Դոցենտ
Դասախոսներ
Աթանես Առաքելյան
Պրոֆեսոր
Հարություն Արզումանյան
Պրոֆեսոր

Ալլա Գալուստյան
Պրոֆեսոր
Հովհաննես Հովհաննիսյան
Պրոֆեսոր

Զարուհի Թոփչյան
Դոցենտ
Արսեն Ղազարյան
Դոցենտ

Էլինա Վանիյան
Դոցենտ

Նատալյա Գալստյան
Դասախոս

Անահիտ Զաքարյան
Դասախոս
Նաիրե Ստեփանյան
Դասախոս
Լիգիա Վարդանյան
Դասախոս
Լիաննա Գևորգյան
Ուսումնական ասիստենտ
Շաքե Թադևոսյան
Ուսումնական ասիստենտ

Աննա Ջալադյան
Ուսումնական ասիստենտ
Նունե Մելիք-Վրթանեսյան
Ուսումնական ասիստենտ

Գարրի Եփրիկյան
Ուսումնական ասիստենտ
Անահիտ Նաթանյան
Ուսումնական ասիստենտ

Թամարա Մովսիսյան
Ուսումնական ասիստենտ

Սոֆի Սուվարյան
Ուսումնական ասիստենտ

Կարեն Սարջանյան
Ուսումնական ասիստենտ
Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնը (նախկին՝ Երևանի կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների և հայ երգեցողության ամբիոնը) կազմավորվել է 1980 թվականին 1978 թվականից գործող ժողովրդական նվագարանների ամբիոնի հիմքի վրա: Ամբիոնը ղեկավարել են քանոնի կատարողական արվեստի հիմնադիր, ճանաչված կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանը, 1992-2018 թվականներին՝ Արզաս Ոսկանյանը: Ամբիոնի ստեղծման փաստն էլ ավելի որոշակի դարձրեց Երևանի կոնսերվատորիայի ազգային դիմագիծը, որպես հայկական երաժշտական բուհ: Ամբիոնը անվիճելի դեր է կատարել Երևանի կոնսերվատորիայում հայ ժողովրդական, մասնավորապես գործիքային երաժշտության, գուսանների, աշուղների և վիպասանների արվեստի, ինչպես նաև միջնադարյան մասնագիտացված երաժշտության և Արևելքի դասական մոնոդիկ երաժշտության /մուղամաթի/ ավանդույթների ներմուծման և արմատավորման գործում: Ամբիոնում դասավանդելու հրավիրվեցին հայ ժողովրդական և ժողովրդապրոֆեսիոնալ երաժշտության կատարողներ, որոնք իրենց գործունեությամբ լայն ճանաչում ունեին Հայաստանում և նրա սահմաններից դուրս /հազարավոր համերգներ, ելույթներ ռադիոյով և հեռուստատեսությամբ, ձայնագրություններ, սկավառակների և խտասալիկների թողարկումներ/: Հովհաննես Բադալյանը, Վարդուհի Խաչատրյանը, Անժելա Աթաբեկյան, Մանվել Բեգլարյանը, Ծովակ Համբարձումյանը և այլք։ Իրենց ահռելի գործնական փորձը երիտասարդներին փոխանցելուն զուգահեռաբար ավագ սերնդի ներկայացուցիչները մշակում են դասավանդման մեթոդաբանական սկզբունքներ, ստեղծում դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ, հարստացնում են ուսումնական և համերգային երկացանկը հեղինակային ստեղծագործություններով, ինչպես նաև հայ և օատարազգի կոմպոզիտորների ստեղծագործությունների մշակումներով և փոխադրումներով։
Մարգարիտ Ոսկանյան
Ամբիոնի վարիչ, Դոցենտ
Դասախոսներ
Անժելա Աթաբեկյան
Պրոֆեսոր
Յուրի Գալստյան
Պրոֆեսոր
Սամվել Գալստյան
Պրոֆեսոր
Գևորգ Դաբաղյան
Պրոֆեսոր
Նորիկ Դավդյան
Պրոֆեսոր
Անահիտ Գրիգորյան
Պրոֆեսոր
Ծովինար Հովհաննիսյան
Պրոֆեսոր

Կարինե Հովհաննիսյան
Պրոֆեսոր

Ալվարդ Միրզոյան
Պրոֆեսոր

Մարգարիտ Շահինյան
Պրոֆեսոր
Արզաս Ոսկանյան
Պրոֆեսոր
Սամվել Երկնափեշյան
Դոցենտ

Մուշեղ Հարությունյան
Դոցենտ
Կամո Սեյրանյան
Դոցենտ
Ռուզաննա Ավետիքյան
Դասախոս

Գոռ Գրիգորյան
Դասախոս

Արսեն Երկնափեշյան
Դասախոս
Սյուզաննա Խանամիրյան
Դասախոս

Գոհար Մովսիսյան
Դասախոս
Արտյոմ Հակոբյան
Դասախոս

Արսեն Միրզոյան
Դասախոս

Քրիստինե Մնացականյան
Դասախոս

Հարություն Չքոլյան
Դասախոս
Արմեն Աղաջանյան
Ուսումնական ասիստենտ

Լյուդմիլա Աղավելյան
Ուսումնական ասիստենտ

Նարինե Ավետիսյան
Ուսումնական ասիստենտ

Էլլադա Գալոյան
Ուսումնական ասիստենտ

Սուսաննա Կիրակոսյան
Ուսումնական ասիստենտ
Աղավնի Հովհաննիսյան
Ուսումնական ասիստենտ

Մարի Մինասյան
Ուսումնական ասիստենտ

Լիլիթ Ոսկանյան
Ուսումնական ասիստենտ
Նունե Սահակյան
Ուսումնական ասիստենտ

Լուսինե Բաղրամյան
Ուսումնական ասիստենտ

Գայանե Աբաջյան
Ասիստենտ

Գեվորգ Մելիքյան
Ասիստենտ

Հռիփսիմե Աղաբաբյան
Ասիստենտ
Ամենաերիտասարդ ամբիոնը ստեղծվել է 1997 թվականին՝ ռեկտոր Արմեն Սմբատյանի նախաձեռնությամբ։ Նպատակը երաժշտարվեստի այս ժանրում պրոֆեսիոնալ կադրեր պատրաստելն է։ Շուրջ քսանհիգ տարի ուսանողները մասնագիտության ընտրության լրացուցիչ հնարավորություն ունեն։ Ամբիոնի հիմնադիր ղեկավարն էր Երվանդ Երզնկյանը, ով հրավիրեց ճանաչված ու վաստակաշատ երաժիշտներ Ռաիսա Մկրտչյանին, Մարտին Վարդազարյանին, Ակսել Բակունցին, Էմմա Պետրոսյանին, Արմեն Թութունջյանին և ուրիշներին։ Շատ կարճ ժամանակահատվածում ընդլայնվեց ամբիոնի դասախոսական կազմը, համալրվեց տաղանդավոր ուսանողներով, որոնց ակնհայտ ձեռքբերումները կոնսերվատորիական կրթության արդյունքն են։
20-րդ դարի հայ երաժշտության մեջ էստրադային և ջազային նվագախմբերի գործունեությամբ ձևավորված ավանդույթները /ղեկավարներ՝ Արտեմի Այվազյան, Կոնստանտին Օրբելյան և ուրիշներ/ նոր հետաքրքիր ուղղվածություն ձեռք բերեցին ամբիոնի ստեղծման շնորհիվ։ Ամբիոնի աշխատանքներն իրականացվում են հանրապետության էստրադային և ջազային կոլեկտիվների, առաջին հերթին Հայաստանի Հեռուստառադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի /ղեկավար՝ Երվանդ Երզնկյան/ և Հայաստանի ջազ-նվագախմբի /ղեկավար՝ Արմեն Հյուսնունց, այսօր՝ Դավիթ Մելքոնյան/ հետ սերտ համագործակցությամբ։ Հանրապետության երաժշտական կյանքի ամենատարբեր ոլորտներում ամբիոնի դասախոսների և ուսանողների լայն պահանջարկը Երևանի կոնսերվատորիայի այս ամենաերիտասարդ ենթաբաժնի գործունեության բնորոշ հատկանիշն է: Ամբիոնի անդամները մասնակցում են ջազային փառատոներին /այդ թվում՝ միջազգային/, ներկայանում են մենահամարգներով, հանդես են գալիս տարբեր նախագծերում։
Նարինե Զարիֆյան
Ամբիոնի վարիչ, Պրոֆեսոր
Դասախոսները

Երվանդ Երզնկյան
Պրոֆեսոր
Արմանուշ Հակոբյան
Պրոֆեսոր
Մարտին Վարդազարյան
Պրոֆեսոր
Լուսինե Կչոզյան
Դոցենտ
Մարինե Մացակյան
Դոցենտ
Էմմա Պետրոսյան
Դոցենտ

Դավիթ Գյոդակյան
Դասախոս

Մերի Կարապետյան
Դասախոս
Ալբերտ Հովհաննիսյան
Դասախոս

Լարիաննա Ներսիսյան
Դասախոս

Սոնա Մովսեսյան
Դասախոս

Տիգրան Սուչյան
Դասախոս
Գեորգի Մանգասարյան
Դասախոս

Իրինա Մալխասյան
Դասախոս

Տատյանա Մինասյան
Դասախոս
Սոֆի Միքայելյան
Դասախոս
Լարիետա Սրաբյան
Դասախոս
Նունե Արզումանյան
Ուսումնական ասիստենտ
Գեորգի Ղասաբյան
Ուսումնական ասիստենտ

Կարեն Սարաֆյան
Ուսումնական ասիստենտ
Հասարակագիտության, գեղագիտության և արվեստի պատմության դասընթացները Երևանի կոնսերվատորիայի ուսումնական գործընթացում ներմուծվել են հիմնադրման օրվանից /դասընթացների շարքը վարում էր Արշակ Ադամյանը/: Ավելի ուշ անվանացանկը զգալի ընդլայնվեց փիլիսոփայության, քաղտնտեսության և այլ դասընթացների շնորհիվ: 1940-ական թվականների երկրորդ կեսին հասարակական գիտությունների դասընթացները համակարգվեցին համապատասխան ամբիոնի շրջանակներում /ներկայումս՝ հումանիտար գիտությունների ամբիոն/: Ամբիոնը /տարբեր տարիներ/ ղեկավարել են. Իզաբելլա Թամրազովան, Հենրիկ Գրիգորյանը, Արամայիս Նիկոյանը: Ամբիոնում դասավանդվող հիմնական դասընթացներն են. քրիստոնեական բարոյագիտության հիմունքներ, մշակութաբանության հիմունքներ, փիլիսոփայություն, գեղագիտություն, կերպարվեստի պատմություն, երաժշտական, մենեջմենթի հիմունքներ, ինֆորմատիկայի հիմունքներ, հայ ժողովրդի պատմություն և այլն։ 1973 թվականին լեզուների դասընթացները միավորվեցին որպես առանձին ընթացաշար /ղեկավար՝ Նինա Պողոսյան/, իսկ 1976 թվականին կազմավորվեց լեզուների ամբիոնը /տարբեր տարիների ղեկավարել են Նինա Պողոսյանը, Նեկտարինե Արամյանը և Վաղարշակ Գյուլբուդաղյանը/: Անհատական մոտեցումը հնարավոր է դարձնում ուսումնասիրվող լեզուն կապել յուրաքանչյուր ուսանողի երաժշտական գլխավոր մասնագիտացման հետ: Ամբիոնի դասախոսները մշտապես աջակցում են կոնսերատորիայի անձնակազմին արտասահմանցի ուսանողների հետ շփման հարցերում: Ամբիոնում իրականացվում են հետևյալ լեզուների դասընթացները՝ հայերեն, ռուսերեն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն։
Սոնա Պողպատյան
Ամբիոնի վարիչ, Դոցենտ
Դասախոսներ

Վաղարշակ Գյուլբուդաղյան
Պրոֆեսոր

Մարինե Շահբազյան
Դոցենտ

Ամալյա Կարապետյան
Դոցենտ

Ալբերտ Աբգարյան
Դասախոս

Ռուբեն Անտոնյան
Դասախոս

Մարիկա Մելքումյան
Դասախոս

Սերգեյ Բախշյան
Դասախոս

Ալինա Հարությունյան
Դասախոս

Շուշանիկ Հովակիմյան
Դասախոս

Մարիկա Մելքումյան
Դասախոս

Աշոտ Մկրյան
Դասախոս

Մառլենա Շահբազյան
Դասախոս

Կարապետ Սարաֆյան
Դասախոս

Նարինե Սիմոնյան
Դասախոս

Լիլիյա Ստեփանյան
Դասախոս

Մարինա Ստեփանյան
Դասախոս

Նունե Սիմոնյան
Լաբորանտ