Ժողովրդական գործիքներ

Գործիքային կատարողություն - Ժողովրդական գործիքներ
Ընդհանուր տեղեկատվություն
- Շնորհվող որակավորումը․ Արվեստի բակալավր
- Մասնագիտության դասիչը․ 021502.00.6 (Կատարողական արվեստ)
- Ուսումնական աշխատածավալը․ 240 կրեդիտ (ECTS)
- Ուսման տևողությունը և ձևը․ 4 տարի, առկա ուսուցում
Ուղղություններ և նեղ մասնագիտացումներ
- Հայ ավանդական երաժշտություն (021502.01.6 / 021502.04.6)․ Ժողովրդական նվագարաններ (շվի, դուդուկ, բլուլ, քամանչա, թառ, քանոն, ուդ, սանթուր, դհոլ, դափ)։
Ծրագրի նպատակները
- Ավանդական ուղղություն․ Պահպանել և զարգացնել հայ ազգային, հոգևոր ու աշուղական երաժշտության կատարողական ավանդույթները։
Կրթական ծրագրի վերջնարդյունքները
Ծրագրի հաջող ավարտին ուսանողը կկարողանա.
- Կատարել և մեկնաբանել համապատասխան ուղղության (հայ ավանդական կամ ջազ/փոփ) երաժշտությունը որպես մենակատար և անսամբլի/նվագախմբի անդամ։
- Տիրապետել բեմական կատարման հմտություններին, հատուկ տեխնիկաներին (ավանդական ուղղությամբ՝ հայկական նոտագրության համակարգ, ձայնակարգեր; ջազային ուղղությամբ՝ իմպրովիզացիայի հիմունքներ, ջազային հարմոնիա)։
- Իրականացնել նոտային տեքստերի վերծանություններ (ձայնագրությունից) կամ ինքնուրույն կազմակերպել համերգային բովանդակությունը։
- Ցուցաբերել պատմական զարգացումների խորը իմացություն (հայ աշուղական արվեստ, հոգևոր երաժշտություն կամ ջազ, ռոք, ֆանկ, ֆյուժն ժանրեր)։
- Աշխատել թիմում, հանդես գալ ժողովրդական վոկալ-գործիքային անսամբլներում, ժողովրդական նվագախմբերում կամ ջազ-փոփ բենդերում։
Ծրագրի կառուցվածքը և Կրեդիտները (240 կրեդիտ)
- ՀԱՅ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ․ Մասնագիտություն (և Անսամբլ)՝ 80 կրեդիտ (ներառում է 10 կրեդիտ ատեստավորում)
- Հայ երաժշտության հատուկ դասընթացներ․ 122 կրեդիտ (Ժողովրդական նվագախումբ/երգչախումբ, Աշուղական արվեստ, Ազգային երաժշտության իմացություն, Դիրիժորություն)
- Հումանիտար/մանկավարժական․ 37 կրեդիտ
Ընդունելության պայմաններ
- Քննություններ․ Մասնագիտություն (ծրագրի կատարում), սոլֆեջո (միաձայն թելադրություն), հարմոնիա։
- Պահանջներին ու փաստաթղթերի ցանկին ծանոթացեք Ընդունելություն բաժնում։
Միասնական ներառական կրթության քաղաքականություն
ԵՊԿ-ն նպաստում է իր բոլոր ուսանողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) անձանց լիարժեք ուսումնառությանը՝ ապահովելով անհրաժեշտ պայմաններ մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման համար։