YSCK Logo

Լարային գործիքներ

m2

Գործիքային կատարողություն - Լարային գործիքներ

Ընդհանուր տեղեկատվություն

  • Շնորհվող որակավորումը․ Արվեստի բակալավր
  • Մասնագիտության / ԿԾ դասիչը․ 021502.00.6 / 021502.01.6
  • Որակավորման մակարդակը․ ՈԱՇ 6-րդ մակարդակ
  • Ուսումնական աշխատածավալը․ 240 կրեդիտ (ECTS)
  • Ուսման տևողությունը և ձևը․ 4 տարի, առկա ուսուցում

 

Նեղ մասնագիտացումներ (ըստ ամբիոնների)

  • Լարային, Կամերային երաժշտության ամբիոններ․ ջութակ, ալտ, թավջութակ, կոնտրաբաս, կիթառ, տավիղ։

 

Ծրագրի նպատակները

  • Զարգացնել կատարողական բարձր վարպետություն, բեմական հմտություններ և տարբեր դարաշրջանների նվագացանկի ոճական ճիշտ մեկնաբանություն։
  • Ուսանողներին պատրաստել անսամբլային և նվագախմբային համատեղ ստեղծագործական աշխատանքի։

 

Կրթական ծրագրի վերջնարդյունքները

Ծրագրի հաջող ավարտին ուսանողը կկարողանա.

  1. Հանդես գալ որպես մենակատար և անսամբլի/նվագախմբի երաժիշտ դասական երաժշտության համերգներում։
  2. Ինքնուրույն իրականացնել ստեղծագործության կատարման նախապատրաստական և վերլուծական աշխատանքը։
  3. Տիրապետել երաժշտական տարբեր ոճերին համապատասխանող ձայնարտադրությանը, արտիկուլացիային, կատարողական տերմինաբանությանն ու հնարներին։
  4. Ցուցաբերել պատմական տարբեր դարաշրջանների հայ և արտասահմանյան կատարողական նվագացանկի խորը իմացություն։
  5. Արդյունավետ համագործակցել այլ կատարողների հետ, պատշաճ մասնակցել համատեղ փորձերին, նվագախմբային կամ կամերային կազմերի աշխատանքներին։
  6. Կիրառել ստացված գիտելիքները երաժշտական մանկավարժության և դասավանդման մեթոդաբանության ոլորտում։

 

Ծրագրի կառուցվածքը (ըստ ուղղությունների)

Ուսումնական պլանը ներառում է 240 կրեդիտ (230 դասընթացներ + 10 ամփոփիչ ատեստավորում)․

  • ԼԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ․ Մասնագիտություն և անսամբլներ (Սիմֆոնիկ նվագախումբ, Կամերային անսամբլ, Լարային քառյակ, Ջազային իմպրովիզացիայի հիմունքներ, Ֆլամենկո՝ ըստ գործիքի)՝ 150 կրեդիտ
  • Ընդհանուր մասնագիտական․ 56 կրեդիտ
  • Հումանիտար/մանկավարժական․ 36 կրեդիտ

 

Ընդունելության պայմաններ

  • Քննություններ․ Մասնագիտություն (ծրագրի կատարում), սոլֆեջո (թելադրություն), հարմոնիա։
  • Պահանջներին ու փաստաթղթերի ցանկին ծանոթացեք Ընդունելություն բաժնում։

 

Միասնական ներառական կրթության քաղաքականություն

ԵՊԿ-ն նպաստում է իր բոլոր ուսանողների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) անձանց լիարժեք ուսումնառությանը՝ ապահովելով անհրաժեշտ պայմաններ մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման համար։