YSCK Logo

Փողային և հարվածային գործիքներ

m2

Գործիքային կատարողություն - Փողային և Հարվածային գործիքներ

Ընդհանուր տեղեկատվություն

  • Շնորհվող որակավորումը․ Արվեստի բակալավր
  • Մասնագիտության / ԿԾ դասիչը․ 021502.00.6 / 021502.01.6
  • Որակավորման մակարդակը․ ՈԱՇ 6-րդ մակարդակ
  • Ուսումնական աշխատածավալը․ 240 կրեդիտ (ECTS)
  • Ուսման տևողությունը և ձևը․ 4 տարի, առկա ուսուցում

 

Նեղ մասնագիտացումներ (ըստ ամբիոնների)

  • Փողային և հարվածային գործիքների ամբիոն․ ֆլեյտա, հոբոյ, կլարնետ, ֆագոտ, սաքսոֆոն, շեփոր, գալարափող, տրոմբոն, տուբա, հարվածային գործիքներ։

 

Ծրագրի նպատակները

  • Զարգացնել կատարողական բարձր վարպետություն, բեմական հմտություններ և տարբեր դարաշրջանների նվագացանկի ոճական ճիշտ մեկնաբանություն։
  • Ուսանողներին պատրաստել անսամբլային և նվագախմբային համատեղ ստեղծագործական աշխատանքի։

 

Կրթական ծրագրի վերջնարդյունքները

Ծրագրի հաջող ավարտին ուսանողը կկարողանա.

  1. Հանդես գալ որպես մենակատար և անսամբլի/նվագախմբի երաժիշտ դասական երաժշտության համերգներում։
  2. Ինքնուրույն իրականացնել ստեղծագործության կատարման նախապատրաստական և վերլուծական աշխատանքը։
  3. Տիրապետել երաժշտական տարբեր ոճերին համապատասխանող ձայնարտադրությանը, արտիկուլացիային, կատարողական տերմինաբանությանն ու հնարներին։
  4. Ցուցաբերել պատմական տարբեր դարաշրջանների հայ և արտասահմանյան կատարողական նվագացանկի խորը իմացություն։
  5. Արդյունավետ համագործակցել այլ կատարողների հետ, պատշաճ մասնակցել համատեղ փորձերին, նվագախմբային կամ կամերային կազմերի աշխատանքներին։
  6. Կիրառել ստացված գիտելիքները երաժշտական մանկավարժության և դասավանդման մեթոդաբանության ոլորտում։

 

Ծրագրի կառուցվածքը (ըստ ուղղությունների)

Ուսումնական պլանը ներառում է 240 կրեդիտ (230 դասընթացներ + 10 ամփոփիչ ատեստավորում)․

  • ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ․ Մասնագիտական բլոկ (ներառում է նաև Փողային նվագախումբ և Դիրիժորություն)՝ 133 կրեդիտ
  • Ընդհանուր մասնագիտական․ 56 կրեդիտ
  • Հումանիտար/մանկավարժական․ 36 կրեդիտ

 

Ընդունելության պայմաններ

  • Քննություններ․ Մասնագիտություն (ծրագրի կատարում), սոլֆեջո (թելադրություն), հարմոնիա։
  • Պահանջներին ու փաստաթղթերի ցանկին ծանոթացեք Ընդունելություն բաժնում։

 

Միասնական Ներառական կրթության քաղաքականություն

ԵՊԿ-ն նպաստում է իր բոլոր ուսանողների, այդ թվոմ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) անձանց լիարժեք ուսումնառությանը՝ ապահովելով անհրաժեշտ պայմաններ մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման համար։