Դաշնամուր

Գործիքային կատարողականություն - Դաշնամուր
Ընդհանուր տեղեկատվություն
- Շնորհվող որակավորումը․ Արվեստի բակալավր
- Մասնագիտության / ԿԾ դասիչը․ 021502.00.6 / 021502.01.6
- Որակավորման մակարդակը․ ՈԱՇ 6-րդ մակարդակ
- Ուսումնական աշխատածավալը․ 240 կրեդիտ (ECTS)
- Ուսման տևողությունը և ձևը․ 4 տարի, առկա ուսուցում
Նեղ մասնագիտացումներ (ըստ ամբիոնների)
- Դաշնամուրային և Նվագակցության ամբիոններ․ դաշնամուր (նվագակցող, անսամբլային կատարող)։
Ծրագրի նպատակները
- Զարգացնել կատարողական բարձր վարպետություն, բեմական հմտություններ և տարբեր դարաշրջանների նվագացանկի ոճական ճիշտ մեկնաբանություն։
- Ուսանողներին պատրաստել անսամբլային և նվագախմբային համատեղ ստեղծագործական աշխատանքի։
Կրթական ծրագրի վերջնարդյունքները
Ծրագրի հաջող ավարտին ուսանողը կկարողանա.
- Հանդես գալ որպես մենակատար և անսամբլի/նվագախմբի երաժիշտ դասական երաժշտության համերգներում։
- Ինքնուրույն իրականացնել ստեղծագործության կատարման նախապատրաստական և վերլուծական աշխատանքը։
- Տիրապետել երաժշտական տարբեր ոճերին համապատասխանող ձայնարտադրությանը, արտիկուլացիային, կատարողական տերմինաբանությանն ու հնարներին։
- Ցուցաբերել պատմական տարբեր դարաշրջանների հայ և արտասահմանյան կատարողական նվագացանկի խորը իմացություն։
- Արդյունավետ համագործակցել այլ կատարողների հետ, պատշաճ մասնակցել համատեղ փորձերին, նվագախմբային կամ կամերային կազմերի աշխատանքներին։
- Կիրառել ստացված գիտելիքները երաժշտական մանկավարժության և դասավանդման մեթոդաբանության ոլորտում։
Ծրագրի կառուցվածքը (ըստ ուղղությունների)
Ուսումնական պլանը ներառում է 240 կրեդիտ (230 դասընթացներ + 10 ամփոփիչ ատեստավորում)․
- ԴԱՇՆԱՄՈՒՐ․ Մասնագիտություն և նեղ դասընթացներ (Դաշնամուրային զուգանվագ, Կոնցերտմայստերական պատրաստում, Կամերային անսամբլ)՝ 135 կրեդիտ
- Ընդհանուր մասնագիտական․ 54 կրեդիտ (Կատարողական արվեստի պատմություն, Իմպրովիզացիա և այլն)
- Հումանիտար/մանկավարժական․ 37 կրեդիտ (ներառում է նախադիպլոմային պրակտիկա)
Ընդունելության պայմաններ
- Քննություններ․ Մասնագիտություն (ծրագրի կատարում), սոլֆեջո (թելադրություն), հարմոնիա։
- Պահանջներին ու փաստաթղթերի ցանկին ծանոթացեք Ընդունելություն բաժնում։
Միասնական Ներառական կրթության քաղաքականություն
ԵՊԿ-ն նպաստում է իր բոլոր ուսանողների, այդ թվոմ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) անձանց լիարժեք ուսումնառությանը՝ ապահովելով անհրաժեշտ պայմաններ մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման համար։