Սեպտեմբերի 1-ին, ժամը 11-ին դիմավորում ենք մեր 1-ին կուրսեցիներին:
Պաշտոնական այց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում
Թվային հմտություններ
2024 թվականից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում իրականացվում է «Թվային հմտությունների վիրտուալ փոխանակում և կրթություն» (Virtual exchanges and education on digital skills) նախագիծը, որը համակարգվում է շվեդական ՈՒպսալայի համալսարանի կողմից։ Նախագծի շրջանակներում ավելի քան 2500 ուսանողներ ԵՄ-ի և Արևելյան հարևանության երկրներից ձեռք կբերեն հմտություններ թվային և կիբերանվտանգության ոլորտում: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Սոնա Հովհաննիսյան
Ռեկտոր
Կոնսերվատորիան մեծ իմաստով այն Արվեստանոցն է, ուր ամբարված է ազգային երաժշտական մշակույթի երախտավորների ստեղծագործական, կատարողական և գիտական ողջ ներուժը, որի ճրագը պետք է տանես դեպի ապագա հենց Դու՝ նոր երաժիշտ՝ հանուն նույն մշակույթի պահպանմանն ու զարգացմանը: